Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:29 11-12-2023

Նոր Հայաստանի պարեկները ավտոմեքենայի ապակիների թաղանթապատ լինելը ստուգում են 200 ՀՀ դրամ արժողության մետաղադրամներով

Պահպանողական կուսակցության ղեկավար Կարեն Հեքիմյանը գրում է․ «Ինչո՞վ են Նոր Հայաստանի պարեկները տարբերվում աշխարհի մնացած պարեկներից:

Պարզվում է, որ Նոր Հայաստանի պարեկները ավտոմեքենայի ապակիների թաղանթապատ լինելը ստուգում են .... 200 ՀՀ դրամ արժողության մետաղադրամներով:

Ուրեմն, Նոր Հայաստանի պարեկը կանգնեցնում է ավտոմեքենան և վարորդին հայտնում ավտոմեքենայի ապակիների թաղանթապատ լինելու վերաբերյալ իր կասկածը: Եթե վարորդը հերքում է ավտոմեքենայի ապակիների թաղանթապատ լինելու վերաբերյալ պարեկի պնդումը, ապա վերջինս գրպանից հանում է 200 ՀՀ դրամ արժողության մետաղադրամ և խազում է «կասկածելի» ապակին:

Ապակի «խազող» պարեկը ֆեյսբուքյան էջ ունի: Էջում գրված է, որ ինքը (պարեկը) «հայ է, իսկ թուրքը նրա թշնամին»: Մտածում եմ. ինչու՞ ադրբեջանական տանկերը, ԲՏՌ-ները և բայրաքթարները խազած չեն»:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
12:33 Որդիս III խմբի հաշմանդամություն ունի,  թոշակներս չեն բավականացնում, սառը տան մեջ ենք