Ներքին 3 տարի առաջ - 22:57 02-04-2023

Հայաստանում մետրոն փլուզելն ավելի ձեռնտու է, քան մետրոն լուսանկարելը

Երեկ տեղեկություն տարածվեց, որ «Երևանի Ալրաղացի» բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է։

Հետաքրքիրն այն է, որ օրինակ մետրոն նկարելու համար վարչական պատասխանատվություն է հասնում անձին, ընդ որում նաև տուգանում, անգամ՝ ձերբակալում, բայց այն պայթեցնելու համար ոչինչ չեն անում ու անգամ չեն էլ պատրաստվում փոխհատուցել։

«Մետրոն արժեք է մեր երկրի համար, մեր ժողովրդի խորհրդային տարիներին արված աշխատանքի արդյունքն է առաջինը, երկրորդ՝ այն բավականին էֆեկտիվ լիքցաթափում է Երևանը, և երրորդ՝ մետրոն թիվ մեկ ապաստարանն է պատերազմների ու ռմբակոծությունների ժամանակ, մետրոն շատ կարևոր է այդ առումով, դրա սարքվելն իսկապես տոն է մեզ համար, Երևանի բնակչությունը դարձավ մեկ միլիոն ու մետրոն կառուցվեց, նման դեպքերն իրականում մեր իրականության մի մասն են դարձել»,- Oragir.news-ի հետ զրույցում թեմայի վերաբերյալ ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Նահապետյանի խոսքով՝ ներկայիս իշխանության ներկայացուցիչները երկիրը կառավարում են քրեական մշակույթի մոտիվներով, բայց նման հասկացություններով, որը ձևավորվել է այլասերվածության, սրբապղծության, թղթախաղի և գործակալ լինելու հետ. «Տիկնոջ ելույթն էլ՝ կապված դասալիքների հետ, քարոզչական, տեղեկատվական պատերազմում կոչվում է սպիտակ աղմուկ, այսինքն՝ կա հանրային ընկալումը, գիտակցումը, գնահատումը կեցվածք դրսևորելու համար օրակարգային միջադեպեր են ստեղծում, այդ միջադեպերն իրենց ԶԼՄ-ներով տարածում, իսկ իրենք բավականաչափ ԶԼՄ ունեն։ Հանրային դիսկուրսի երկու շատ կարևոր թեմա կա, որը կապված է մեր երկրի անվտանգության հետ։

Սահմանների անձեռնմխելիությունն է դա, օրինակ՝ վերջին օրերին, երբ մի քանի հեկտար տրվեց ադրբեջանցիներին, ըստ էության, նրանք սահման են խախտել, պետական սահման և իշխանությունից անգամ մի ծղրտոց դուրս չի գալիս, այնինչ նրանք պետական սահման են խախտել։

Փաշինյանը պարբերաբար վերջին շրջանում ասում է, որ երկիրը անպաշտպան է, ասելով, որ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա կարող է իրականացնել, անգամ դա ասեց Գերմանիայում՝ իր ասուլիսի ժամանանակ, և իր սեղանին դրված սահմանադրությունը եթե բացի՝ կկարդա, որ անվտանգության սպառնալիքի դեպքում երկրում մտցվում է ռազմական դրություն, որի մասին էլ հենց ինքը բարձրաձայնել է, բայց չկա ռազմական դրություն և հետևաբար հիմա ակնհայտ է, որ Ադրբեջանի ցանկացած ռազմական գործողության դեպքում ՀՀ-ն համարժեք պատասխան չի տալու, այսինքն՝ մենք պաշտպանված չենք»։

Ամենից շատ դիտված

16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
15:35 Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են