Խոսք Ուղիղ խոսք 4 տարի առաջ - 09:58 12-02-2022

Գյուղոլորտում անկումներ են սպասվում, իսկ նախարարի ներկայացրած ցուցանիշը սխալ է. Աննա Գրիգորյան

«Զուլալ Ագրո» ընկերության համահիմնադիր Աննա Գրիգորյանն Oragir.news-ի հետ զրույցում խոսել է ՀՀ-ում սեփական բիզնես սկսելու դժվարությունների, գյուղոլորտում առկա խնդիրների և սեփական արտադրանքըՀՀ տարածքում վաճառելու մասին։

Գործարար կինը զրույցի սկզբում խոսեց Մոսկվայից Հայաստան տեղափոխվելու, մշտական բնակություն հաստատելու և հայրենիքում բիզնես սկսելու մասին՝ այն էլ այդքան բարդ մի ոլորտում՝ գյուղատնտեսության ասպարեզում։

Խոսելով գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների մասին՝ ասաց, թե նախորդ տարվա երաշտի հետևանքով հատկապես ո՞ր մշակաբույսերն ու մարզերն են ամենաշատը տուժել, նշելով, որ 2022 թվականի գարնան վերջին կունենանք նվազագույնը 10 տոկոս գյուղատնտեսության կորուստ։

«Գյուղատնտեսության մշակությունը տեխնոլոգիական տեսանկյունից իրականացվել է ավանդական մեթոդներով, և փոքր խնդիրները գյուղատնտեսության զարգացման ոլորտում հանգեցրել են մի մեծ գլոբալ խնդրի։ Ամբողջ գործիքակազմը պետք է կիրառել՝ վերակենդանացնելու գյուղոլորտը։ Դա հնարավոր է անել գրագետ և հետևողական աշխատանքի շնորհիվ»։

Գրիգորյանը նաև անդրադարձավ այն հանգամանքին, որ տեղական արտադրողներն անտեսվում են համապատասխան կառույցների կողմից, որի հետևանքով ՀՀ են ներմուծվում անորակ պարարտանյութեր, որոնք մեծապես վնասում են բնակչության առողջությունը։

«Մենք առաջարկում են ավելի բարձր որակական հատկանիշներով և ավելի մատչելի պրոդուկտ, որը կարող է փակել այս ամբողջ ծավալը»։

Մեր զրուցակիցը անդրադարձ կատարեց նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությանը, որտեղ Քերոբյանն ասում էր, որ գյուղոլորտում գրանցվել է բարձր ցուցանիշ։

«Գյուղոլորտում սպասվում են անկումներ, իսկ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ներկայացրած ցուցանիշները պարզապես սխալ են»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
14:58 Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն

Ձեզ գուցե հետաքրքրի