Մամուլ 5 տարի առաջ - 08:35 13-05-2021

ԱԱԾ-ի ներկայացրած պետական դավաճանության դեպքը տեղի է ունեցել 2011-ին, իսկ տվյալ անձն արդեն 2 տարի է, ինչ կալանավորված է․Ժողովուրդ

««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԱԱԾ-ում քննվող քրեական գործից, որի շրջանակում բացահայտվել է պետական դավաճանության դեպք: Մասնավորապես, երեկ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ ՀՀ բարձրաստիճան զինվորականը Վրաստանում պարբերաբար հանդիպել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցների հետ, նրանց փոխանցել պետական գաղտնիք հանդիսացող ինֆորմացիա և կալանավորվել է:

Հետաքրքիր է, որ պաշտոնական հաղորդագրության մեջ թվեր նշված չէին, և, ըստ էության, պարզ չէր, թե այս դեպքը երբ է բացահայտվել, զինվորականը երբ է ինֆորմացիան փոխանցել, ինչը բավականին կասկածներ է առաջացնում: Եվ «ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ այս դեպքը տեղի է ունեցել 2011 թվականին, ավելին՝ զինվորականը նախկին թոշակառու է և ԱԱԾ-ում իր ցուցմունքում էլ ասել է, որ իր կողմից հայտնած տեղեկությունով այնպիսի վիճակ է ստեղծել, որ կարողանային գնալ Վրաստան, հանդիպել Ադրբեջանի հյուպատոսի հետ և նրան որևէ վնաս պատճառել:

Եվ այսօր տարակուսելի է, թե ինչու է ԱԱԾ-ն 2011 թ. դեպքի մասին հիմա հայտնում, երբ այդ անձն արդեն երկու տարուց ավելի է՝ կալանավորված է։ Պարզվում է՝ ԱԱԾ-ի այս նոր ոճը որդեգրել է կառույցի ներկայիս ղեկավարի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը՝ փորձելով ցույց տալ, թե իր նշանակվելուց հետո խոշոր լրտեսության բացահայտումներ են լինում։ Բայց, պարզվում է, կեղծ էր նաև այս ինֆորմացիան, թեև «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի հովանավորյալ պաշտոնյայից դժվար էր այլ լրջության քայլ սպասել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում