Ներքին Հարցում Տեսանյութ 11 ամիս առաջ - 20:30 14-11-2025

Հավատում եմ, որ Նիկոլն 8 մլրդ-ի զենք ա առել, ես ներկա եմ եղել․ հարցում

Ազգային ժողովում 2026 թվականի բյուջեի քննարկումների շրջանակում ամփոփիչ ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 8 միլիարդի զենք են գնել:

«Ասում են՝ արտաքին պարքը 8 միլիարդով աճել է, ասում են՝ ի՞նչ եք արել: Չգիտե՞ք՝ ինչ ենք արել: Լա՛վ, չէինք ուզում ասել, էդ էլ ասենք. զենք ենք առել, զենք ենք առել:Պարտքո՞վ ենք զենք առել: Այո՛, պարտքով ենք զենք առել: Ինչո՞ւ: Որովհետև շատ է պետք եղել ու միանգամից: Չեք հավատո՞ւմ. իրավունք ունեք: Ասում եմ՝ եկեք տանենք, ցույց տանք: Կարող ենք գնապիտակներն էլ վրան կպցնել՝ որն ինչ արժե: Բա եկեք տանենք, մեր բանակի զենքերն էլ ձեզ ցույց տանք, ձեր ժամանակվա բանակի զենքերն էլ ցույց տանք: Եկեք տանենք, դնենք կողք կողքի: Ի՞նչ ենք արել: Բա չգիտե՞ք, որ քովիդ է եղել, վարկ ենք վերցնել, որ երկիրը քովիդը հաղթահարի պատերազմի ժամանակ»,- ասաց նա:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը 8 միլիարդի զենք է գնել»։

Հարցվածների մի մասը նշեց, որ չի հավատում դրան, որոշներն էլ դժվարացան որևէ պատասխան տալ։

«Հա, ես ներկա եմ էղել»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի հավատում։ «Ոչ, տենց բան կարա՞ լինի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ կցանկանար, որ դա ճշմարտություն լիներ։

«Ոչնչի չեմ հավատում այլևս, բայց կուզեի։ Տա Աստված, որ ճշմարտության հետ որևէ աղերս ունենա»,- ասաց նա։ «8 չէ, բայց 4-ը 1000% ա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին