Արտաքին 11 ամիս առաջ - 21:24 12-11-2025

Եվրոպան առանց նրա չի կարող քայլ անել. ֆրանսիական ամսագրի անդրադարձը Էրդողանին

Ֆրանսիական «L’Express» ամսագիրը «Եվրոպան առանց նրա չի կարող քայլ անել» վերնագրով վերլուծական հոդված է հրապարակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ համաշխարհային հավասարակշռության վրա ունեցած ազդեցության վերաբերյալ։

Մասնավորապես նշվում է. «Էրդողանը գիտի, թե ինչպես իրեն դարձնել անփոխարինելի։ Նա այն հազվագյուտ առաջնորդներից է, ով հանդիպել է և՛ Պուտինի, և՛ Զելենսկու հետ։ Մերձավոր Արևելքում Գազայի հրադադարում ամենաազդեցիկ դեմքերից մեկն է դարձել։

Բացի այդ նշվում է, որ Թուրքիայի նախագահն առանցքային դերակատար է Ուկրաինայում, Գազայում, Աֆրիկայում ու Կովկասում։

«L’Express»-ում նշվում է, որ այս եզակի աշխարհաքաղաքական դիրքը Թուրքիային տեղափոխել է Եվրոպայի կենտրոն։ Եվրոպական մայրաքաղաքներում Էրդողանի մասին պատկերացումներն ամբողջությամբ փոխվել են։ Հոդվածում մեջբերվել է Եգիպտոսում Գազայի գագաթնաժողվի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Էրդողանին ասված խոսքը «Արդեն հաշտվել ենք»։

Հիշատակվել է նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի վերջերս Թուրքիա կատարած այցը։ Նա հայտարարել էր, որ «Մենք ցանկանում ենք բաց պահել Թուրքիայի ուղին դեպի Եվրոպա»։
Հոդվածում նշվում էր, որ Մեծ Բրիտանիայի կողմից Թուրքիային «Eurofighter Typhoon» կործանիչների վաճառքի հաստատումը այդ նոր գործընթացի մի մասն է։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին