Արտաքին 11 ամիս առաջ - 21:25 10-11-2025

Պուտինը մտադիր է այցելել Հնդկաստան. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է Վլադիմիր Պուտինի 2025 թվականի վերջին Հնդկաստան այցը կազմակերպելու ծրագրերի մասին։

Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ այցը պետք է բովանդակալից լինի. հաղորդում է «Вести»-ն։


«Մենք այժմ ակտիվորեն պատրաստվում ենք Պուտինի Հնդկաստան կատարելիք այցին, որը նախատեսված է այս տարվա վերջին։ Հուսով ենք՝ դա բովանդակալից այց կլինի», – ասել է Պեսկովը։

Արձագանքելով հնդկական աշխատուժի շարժունակության շուրջ ռուս-հնդկական համաձայնագրի հնարավոր ստորագրման վերաբերյալ The Economic Times պարբերականի հրապարակմանը, նախագահի խոսնակը հրաժարվել է որևէ մանրամասնություն հայտնել։

«Ինչ վերաբերում է դրա իմաստային և փաստաթղթային բովանդակությանը, մենք չենք շտապի։ Ժամանակին կհայտարարենք բոլոր այն համաձայնությունների մասին, որոնց մենք ծրագրում ենք հասնել»,- պարզաբանել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին