Ֆիլիպիններում առնվազն 188 մարդ է զոհվել «Կալմաեգի» թայֆունի հետևանքով: Նման տվյալներ է ներկայացնում Reuters-ը՝ հղում կատարելով հարավասիական երկրների իշխանություններին:
Նշվում է, որ 135 մարդ ներկայումս համարվում է անհետ կորած, 96-ը վիրավոր է: Հինգշաբթի ուշ երեկոյան տարերքը հարվածել Է Վիետնամին։ Ուժեղ քամին արմատախիլ է արել ծառերը՝ վնասելով տները և առաջացնելով էլեկտրամատակարարման ընդհատումներ։