Խալաթներ ենք տվել քիմիայի լաբորատորիաների համար, ամեն անգամ գնում, տեսնում եմ՝ փաթեթավորած, դրած ա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության հերթական նիստում անդրադարձավ դպրոցներում արձանագրված խնդիրներին։
«Մտնում եմ դպրոց, տեսնում եմ՝ թենիսի սեղանը դրած է բասկետբոլի վահանակի տակ, ասում եմ՝ հարգելինե՛րս, ինչո՞ւ եք այստեղ դրել, հասկացանք, թենիս կխաղան, բա բասկետբոլ ո՞նց խաղան»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ 2-րդ, 3-րդ անգամ գնում ու տենսում է, որ նույն սեղանը նորից նույն տեղում դրված է։
Փաշինյանի խոսքով նույն պատկերը նաև դպրոցներում գործող լաբորատորիաներում է․ «Սկզբում տեսնում եմ սպիտակ խալաթներ են, փաթեթների մեջ է, ասում եմ՝ ինչո՞ւ է փաթեթի մեջ դրած, հաջորդ օրը գնում եմ, տեսնում եմ՝ հանած է, բայց էլի օգտագործած չէ, ես այստեղ խնդիր եմ տեսնում»։