Ներքին Միտք 11 ամիս առաջ - 19:36 03-11-2025

Եթե 1-ին իսկ օրվանից դիտարկել են հոր սպանության վարկածը, ինչո՞ւ հսկողություն չեն սահմանել. քաղաքագետը՝ նախարարին

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

ՆԳՆ նախարարի խոսքը իհարկե հասկանալի է, բայց անգամ այս դեպքում այդուհանդերձ առաջանում է նվազագույնը մի հարց: Լրագրողների հետ զրույցում նա ասում է, թե ըստ հոր նախնական ցուցումի, նա իրականացրել է երեխայի մարմնի տեղափոխություններ: Այսինքն, ստացվում է, փրկարարները եւ ոստիկանությունը վեց օր իրականացնում են որոնումներ, բայց չեն գտնում, որովհետեւ երեխայի հայրը պարբերաբար տեղափոխում է երեխայի մարմինը:

Կրկնեմ, սա ասում է ՆԳ նախարարը: Բայց, ՆԳ նախարարը մի բանել է ասում, որ հոր կատարած սպանության վարկածը իրենք դիտարկել են առաջին իսկ օրվանից:

Առաջանում է հարց՝ առաջին իսկ օրվանից դիտարկել են հոր սպանության վարկածը, բայց այդ պահից իսկ հսկողություն չե՞ն սահմանել, թե ուր գնաց հայրը, երբ գնաց, ինչու՞ գնաց: Միթե՞ տրամաբանական չէ, որ, եթե կասկածում ես հորը, ապա պետք է հսկողության տակ լինի նրա ամեն քայլը, պետք է նրա հանդեպ լինի հետեւելու մշտական ռեժիմ:

Ինչպես՞ կարող է երեխայի հայրը պարբերաբար տեղափոխումներ անել, եթե առաջին իսկ պահից դիտարկել են այդ վարկածը: Ինչու՞ չի հաջորդել անմիջական հսկողություն այդ պահից սկսած, երբ երեխայի հայրը քայլ անգամ չպետք է կարողանար անել առանց ոստիկանության իմացության:

Ավելին, նույնիսկ անկախ վարկածներից, անհետ կորած երեխայի ընտանիքի անդամների ցանկացած տեղաշարժ պետք է լիներ իրավապահների հսկողության տակ: Սա հուշում է պարզ տրամաբանությունը, անգամ ոչ մասնագետների համար:

Այդպիսով, թեեւ ՆԳ նախարարը հանրայնացնում է, թե սպանությունը կատարել է հայրը, այդուհանդերձ նրա հայտարարությունները առաջացնում են հարցեր:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին