Արտաքին 2 տարի առաջ - 18:12 04-08-2024

Գերմանիայում կոչ են արել Հունգարիայի հետ ԵՄ սահմաններին հսկողություն սահմանել

Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի ներքին գործերի նախարար Միխայել Շտյուբգենը հանդես է եկել Եվրամիության բոլոր սահմաններին Հունգարիայի հետ վերահսկողություն սահմանելու օգտին՝ ռուսներին և բելառուսներին երկարաժամկետ վիզաների պարզեցված ծրագրում ընդգրկելու Բուդապեշտի որոշման պատճառով: Միխայել Շտյուբգենն այս մասին ասել է Bild am Sonntag թերթին:

«Եվրոպական պայմանագրերը թույլ են տալիս սահմանային հսկողություն իրականացնել բացառիկ իրավիճակներում: Ինչպես մենք անում ենք Լեհաստանի և Չեխիայի հետ, նույնը պետք է անեն այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ավստրիան, Խորվաթիան, Սլովակիան և Ռումինիան: Անընդունելի է, որ ԵՄ պետությունը թույլ տա ռուսներին երկիր մուտք գործել»,- հայտարարել է նա:

Ինչպես նշում է հրատարակությունը, սա Գերմանիայում առաջին քաղաքական գործիչն է, ով կոչ է անում Հունգարիայի հետ սահմանային հսկողություն մտցնել։

Ինչպես նշում է աղբյուրը՝ իր հերթին Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելին ուղղված նամակում կոչ է արել կոշտ միջոցներ ձեռնարկել Հունգարիայի դեմ։

Նրա պնդմամբ՝ Ռուսաստանից ԵՄ առանց ստուգման մուտքի թույլտվությունը լրջորեն վտանգում է Եվրոպայի անվտանգությունը:

«Կառավարությունների ղեկավարները հաջորդ գագաթնաժողովում պետք է հստակեցնեն այս հարցը, հետևանքներ պետք է լինեն»,- ընդգծել է Վեբերը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին