Արտաքին 11 ամիս առաջ - 22:25 03-11-2025

Թուրքիան և Իրաքը ջրային ոլորտի ֆինանսավորման փաստաթուղթ են ստորագրել

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Իրաք կատարած պաշտոնական այցի շրջանակում Բաղդադում հանդիպել է Իրաքի վարչապետ Մուհամմեդ Շիա աս–Սուդանի հետ։

Հանդիպումից հետո Ֆիդանը և Իրաքի փոխվարչապետ, արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը ստորագրել են «Թուրքիայի Հանրապետության և Իրաքի Հանրապետության կառավարությունների միջև ջրային համագործակցության շրջանակային համաձայնագրի ներքո իրականացվելիք նախագծերի ֆինանսավորման մեխանիզմի» փաստաթուղթը։

Անկարայի դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ նոր մեխանիզմը նախատեսված է 2024-ի ապրիլին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իրաքյան այցի ընթացքում ստորագրված «Ջրային համագործակցության շրջանակային համաձայնագրի» իրագործման համար։

Փաստաթղթի համաձայն՝ Իրաքում ջրային ենթակառուցվածքների արդիականացման և կառուցման ծրագրերը կիրականացվեն թուրքական ընկերությունների կողմից, իսկ դրանց ֆինանսավորումը կապահովվի իրաքյան նավթի վաճառքից ստացվող եկամուտներով։

Այս նախաձեռնությունը նպատակ ունի խթանել երկու երկրների համագործակցությունը ջրային ռեսուրսների արդյունավետ և կայուն օգտագործման ուղղությամբ, ինչպես նաև հնարավորություն տալ թուրքական շինարարական ընկերություններին ավելի լայնորեն ներգրավվել Իրաքի շուկայում։

Նշենք, որ 2024-ի ապրիլի 22-ին ստորագրված «Ջրային համագործակցության շրջանակային համաձայնագիրը» և այժմ ստորագրված «Ֆինանսավորման մեխանիզմի» փաստաթուղթը դիտվում են որպես երկու երկրների տնտեսական և ռազմավարական հարաբերությունների զարգացման նոր փուլ։

Տարածաշրջանում կլիմայական փոփոխությունների հետևանքով ջրի պաշարների նվազման պայմաններում այս համագործակցությունը որակվում է որպես երկարաժամկետ լուծումների որոնման կարևոր քայլ՝ ուղղված ինչպես Իրաքի, այնպես էլ Թուրքիայի ջրապահովման անվտանգության ամրապնդմանը։

Աղբյուրը՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել