Ուղիղ եթեր
Սպորտ 7 ամիս առաջ - 19:42 29-10-2025

Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում դարձել է Եվրոպայի չեմպիոն

20-ամյա հայ ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը ալբանական Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների Եվրոպայի առաջնությունում, պոկում վարժությունում դարձել է Եվրոպայի չեմպիոն։

Հայ մարզուհին արդյունավետ է գործել բոլոր երեք մոտեցումների ժամանակ և վերջնական արդյունքում հաղթել է 91կգ արդյունքով։

Երկամարտում Ալեքսանդրան նույնպես հավակնում է ոսկե մեդալին։

Ամենից շատ դիտված