Միտք Ներքին 10 ամիս առաջ - 13:48 27-10-2025

Հովհաննավանքի, Ստեփան Ասատրյանի ու Հակաթոռի մասին

Քաղտեխնոլոգ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հովհաննավանքի, Ստեփան Ասատրյանի ու Հակաթոռի մասին

2018-ի դեպքերից հետո Հովհաննավանք ծառայության է ուղարկվում մի երիտասարդ քահանա, ով ժամանակի ընթացքում արժանանում է երկրի բարձրագույն իշխանության տարօրինակ, գերսիրելի ուշադրության։

Իր հետ շփման մեջ են մտնում և երկրի ղեկավարն ու ընտանիքի անդամները, և այլ իշխանամետ մարդիկ։ Ավելին, իշխանությունը իր ներքին կոմունիկացիաներով խորհուրդ է տալիս գնալ և պսակադրություններ ու մկրտություններ անել հենց Հովհաննավանքում։

Երիտասարդը այդպես էլ չի հասկանում, ինչ պատճառով է իր վրա թափվում իշխանական մանանան և սկսում է հավատալ իր յուրահատկության և Աստծո ընտրյալ լինելու մեջ, ինչը ձեռնտու էր իր մասով որոշակի պլաններ գծած մարդկանց համար։

Հարց է առաջանում՝ ինչու Հովհաննավանք, այլ ոչ թե, օրինակ, Վարագավան, Լմբաթավանք կամ Կեչառիս։
Ինչու հենց Հովհաննավանքն է ընտրվում՝ մի տեղ, որը, ըստ գործողության մշակողի, պետք է դառնա Մայր Աթոռին հակառակվող Աթոռ կամ, ինչպես ընդունված է ասել՝ Հակաթոռ։

Օգնության գալիս է պատմությունը։ Ավանի կաթողիկոսություն կամ Հակաթոռ կաթողիկոսություն։
Գործել է 591–602 թվականներին, Այրարատ նահանգի Կոտայք գավառի Ավան գյուղաքաղաքում՝ Երևանի այժմյան հյուսիսարևելյան մասում։

Ստեղծվել է Բյուզանդիայի Մորիկ կայսրի կարգադրությամբ՝ ի հակակշիռ Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող Դվինի Հայոց հայրապետական աթոռի։

Ըստ 7-րդ դարի պատմիչ Սեբեոսի՝ կաթողիկոսարանը կառուցել է Հայաստանի բյուզանդական մասի հակաթոռ կաթողիկոսը՝ 591 թվականին։
Դա ի՞նչ կապ ունի մեր պատմության հետ, կհարցնեք դուք։
Ասեմ։ Հակաթոռի առաջին ու վերջին կաթողիկոսի անունն էր՝ Հովհան։ ՀՈՎՀԱՆ։
Ահա և վերջ։

Հ.Գ. Եվ Հովհաննի և Հակաթոռի պատմությունը շատ կարճ տևեց։
602 թվականին Պարսից Խոսրով Բ Փարվեզ արքան գրավել է Ավանը և վերացրել Ավանի կաթողիկոսությունը։ Հովհան Բագարանցին գերի ընկավ և մի քանի տարի անց մահացավ։
Իսկ Ավանի կաթողիկոսությունը դարեր անց հիմնովին քանդվեց երկրաշարժի պատճառով և իր փլատակներով հանդերձ պահպանվեց մինչ մեր օրերը՝ որպես, երևի, պատմության դաս։
Հ.Հ.Գ. Օգտվել եմ բաց աղբյուրներից ու իմ վերլուծական կարողություններից։

Ամենից շատ դիտված

12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
09:03 Ելակի դարաշրջանի ավարտը. կիսավերարկուներ` ընտրյալներին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
22:24 Գյումրիի Չարենցի փողոցը միշտ «մառախլապատ» է․ քանդված ճանապարհի փոշին անսպառ է ու անվերջ
23:20 Գյումրիի Անի թաղամասում փողոցաշինությունը 5 տարի է` ձգձվում է. 37 փողոց կմնա փոսալցման հույսին
22:00 Անազատ բուհերով և քաղաքական հալածանքներով արևմուտք չեն գնում. Լիլիթ Գալստյան
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան