Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 18:45 23-10-2025

Ազգային ամոթ կլինի, եթե որևէ մեկը կիրակի պատարագի ժամանակ կանգնի Ստեփան Ասատրյանի կողքին. նախկին մանկավարժ

Բագրատ Սրբազանի և մյուսների դատավարության հերթական նիստի ժամանակ, նախկին մանկավարժ Գյուլնարան Oragir.News-ի հետ զրույցում խիստ քննադատությամբ հանդես եկավ այն գործընթացների վերաբերյալ, որոնք, ըստ նրա, ուղղված են Հայ Առաքելական եկեղեցու դեմ։

«Մենք նստացույցեր ենք արել, ցույցեր ենք արել։ Չի կարելի ասել՝ սա միայն հարազատների խնդիրն է․ մենք բոլորս մեկ ազգի մեջ ենք։ Առաքելական եկեղեցին մեր ժողովրդի վերջին և ամենակայուն պատվարն է եղել լեզվից հետո։ Այն պահից, պահպանեց մեր լեզուն, մշակույթն ու ազգային առանձնահատկությունները՝ պետության բացակայության պայմաններում»,– նշեց Գյուլնարան։

Նա խստորեն դատապարտեց նաև կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի՝ առաջիկա կիրակի օրը պատարագ անցկացնելու պատրաստությունը՝ դա համարելով ազգային արժեքների հանդեպ ոճրագործություն։

«Սա ազգի մշակույթի, պատվի ու նամուսի դեմ ուղղված ոճիր է։ Եվ եթե որևէ մեկը կիրակի օրը կանգնի նրա կողքին՝ այդպես կոչված պատարագի ժամանակ, նա չի կարող հայ համարվել։ Դա մեր ազգային ամոթն է լինելու։ Այս ամենը միտված է եկեղեցին ծռել դեպի կաթոլիկություն, և մեր ժողովուրդը պետք է հասկանա՝ սա ոչ միայն կրոնական, այլև ազգային վտանգ է»,- ընդգծեց նախկին մանկավարժը։

Մանրամասներ` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից