Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 20:36 23-10-2025

Խաղաղության օրակարգին կհավատայի, եթե Ալիևը մի քանի ռազմագերի ուղարկեր Երևան

Երևանում հոկտեմբերի 21-22-ին Հայաստանի և Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների, փորձագիտական համայնքների ներկայացուցիչների նախաձեռնությամբ և երկու երկրների պաշտոնական կառույցների աջակցությամբ տեղի է ունեցել երկկողմ կլոր սեղան-քննարկում։

Երևան ժամանած ադրբեջանցի փորձագետների մեջ է եղել նաև Արցախի շրջափակմանը մասնակցած «էկոակտիվիստ» ոմն Դիլարա Էֆենդիևան։

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով ադրբեջանցիների այցին, կարծիք հայտնեց, որ այդ ամենը խաղաղություն անունով «բլեֆ» է, «շոու», և ունի մեկ նպատակ՝ ապահովել Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը։

«Իրական խաղաղության մասին ոչ մի խոսք լինել չի կարող։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ իրական խաղաղություն և իրական խաղաղության պայմանագիր ենթադրում է՝ հաշվի առնելով երկու կողմերի շահերը, բայց մենք տեսնում ենք բացառապես ադրբեջանական շահի սպասարկում»,- ասաց նա։

«Ես կհավատայի խաղաղության օրակարգին, եթե երեկ Ալիևը բարի կամք դրսևորեր և հատուկ սպեցռեյսով Բաքվից Երևան ժամանած ինքնաթիռում այս փորձագետների հետ միասին մի քանի ռազմագերի ուղարկեր Հայաստան։ էն տարիքով քաղաքացիական անձանց՝ Վագիֆ Խաչատրյանին, մյուսներին, ովքեր խոշտանգվում են Բաքվի բերդում»,- նշեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ալիևի ցանկացած հայտարարություն՝ բացառապես ադրբեջանական օրակարգ է, և մինչև վերջ այդպես էլ լինելու է։

«Նիկոլ Փաշինյանն իր վերարտադրությունն ապահովելու համար հույս չի դնում ժողովդի վրա, որովհետև ինքը շատ լավ գիտի, որ բոլոր հարցումներով՝ 10-ից 8-ը, նողկում է իր իշխանությունից։ Իր հույսն Ադրբեջանն ու Թուրքիան են, որովհետև վերջերս Ալիևը կրկին հայտարարեց, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանում ռևանշիստական ուժերը՝ նկատի ունենալով նախկին իշխանությանը, չփորձեն վերաարտադրվել։ Ուստի՝ Նիկոլին մնում է մեկ բան՝ գոհացնել Թուրքիային և Ադրբեջանին Հայաստանի և մեր ինքնիշխանության հաշվին՝ նրանցից ակնկալելով օժանդակություն և օգնություն՝ 2026 թվականի ընտրություններում»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին