Ներքին Միտք 11 ամիս առաջ - 16:43 23-10-2025

Փաշինյանի հայտարարությունները՝ Սահմանադրության բացահայտ խախտում․ քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական հարցուպատասխանի ընթացքում հանդես է եկել հայտարարություններով, որոնք ակնհայտորեն անցնում են նրա պաշտոնական լիազորությունների սահմանը։

Երբ երկրի ղեկավարն իրեն իրավունք է վերապահում որոշելու՝ հոգևորականներից ով է կարգալույծ, իսկ ով՝ ոչ, դա այլևս քաղաքական կարծիք չէ, այլ՝ իշխանության չարաշահում և Սահմանադրության խախտում։

Նման հռետորաբանությամբ Փաշինյանը փաստացի միջամտում է եկեղեցու ներքին կյանքին՝ խախտելով եկեղեցու անկախության և պետության աշխարհիկ բնույթի սկզբունքները, որոնք հստակ ամրագրված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ։

Այս վարքագիծը վկայում է իշխանության մտածողության վտանգավոր շեղման մասին․ Փաշինյանը գործում է ոչ թե որպես գործադիր իշխանության ղեկավար, այլ՝ որպես ամբողջ իշխանությունը կենտրոնացնող ֆիգուր։

Այդպիսի մոտեցումը բնորոշ է ավտորիտար մտածողությանը, որտեղ պետական իշխանությունը դադարում է ենթարկվել սահմանադրական սահմանափակումներին և վերածվում է մեկ անձի կամքի գործիքի։

Խոսքը պետության հիմքերի, տվյալ դեպում՝ դրանց խաթարման մասին է։

Երբ գործադիր իշխանությունը փորձում է ուղղորդել և վերահսկել հոգևոր դաշտը, խախտվում է ոչ միայն իշխանությունների տարանջատման և հակակշիռների համակարգը, այլև վտանգվում է քաղաքացու խղճի և հավատքի ազատությունը։

Փաշինյանը սեփական քաղաքական կամքը վեր է դասում Սահմանադրությունից՝ կառուցելով իշխանության կենտրոնացված և անձնավորված համակարգ։

Սա իշխանության անձնավորման վտանգավոր ուղերձ է, որը սպառնում է Հայաստանի ժողովրդավարական կարգին և հանրային ինքնավարությանը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար