Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 18:50 19-05-2026

Իոաննիսյանի հրապարակային հայտարարությունները կարող են դիտարկվել որպես անկողմնակալության սկզբունքի խախտում

Մերի Հակոբյան

Լրագրող

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից «Անկախ դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանին դիտորդական առաքելությունից չզրկելու որոշումից հետո, «Երիտասարդական ակումբների դաշնության» ներկայացուցիչ Հովհաննես Իշխանյանը քննադատել է ինչպես որոշման բովանդակությունը, այնպես էլ նիստի ընթացքը՝ հայտարարելով, որ խորհուրդ է տալու դիմող կողմին բողոքարկել այն։

Oragir.News-ի հետ զրույցում Իշխանյանը նշեց, որ ինքն ու ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Աննա Կոստանյանը ցանկացել են մասնակցել ԿԸՀ նիստին, քանի որ, ըստ նրա, տեղեկացված են Դանիել Իոաննիսյանի գործունեությունից, սակայն չեն կարողացել ներկա գտնվել քննարկմանը։

«Չկա որևէ արգելք, որով քաղաքացիների մուտքը սահմանափակվում է։ Ես և Աննա Կոստանյանը եկել էինք նիստին մասնակցելու, հատկապես այն պատճառով, որ Դանիել Հովհաննիսյանի գործունեության մասին շատ տեղեկացված ենք։ Սակայն մեզ ասացին, թե դահլիճում տեղ չկա։ Մինչդեռ, որքան հասկացանք, առնվազն երկու հոգու համար տեղ կար»,- նշել է նա՝ հավելելով, որ հետագայում հղում է արվել նաև Ընտրական օրենսգրքին։

Իշխանյանը նաև կասկածի տակ է դրել Դանիել Իոաննիսյանի՝ ԿԸՀ նիստում հնչեցրած հայտարարությունները՝ անդրադառնալով վերջինիս պնդմանը, թե ինքը տեղյակ չի եղել, թե ովքեր են մասնակցել որոշ հավաքների։

«Մենք գործ ունենք մի մարդու հետ, որի խոսքը պետք է քննադատական դիտարկման ենթարկել։ Երբ ասում է, թե տեղյակ չի եղել, թե ովքեր են մասնակցում հավաքներին, դա հարցեր է առաջացնում, հատկապես երբ խոսքը քաղաքական գործընթացների մասին է»,- ասել է Իշխանյանը։

Նա նաև պնդել է, որ Իոաննիսյանի հրապարակային հայտարարությունները, մասնավորապես՝ Ռուսաստանի հնարավոր ազդեցության, քաղաքական գործընթացների և արցախցիների վերաբերյալ հնչեցված որոշ ձևակերպումներ, կարող են դիտարկվել որպես անկողմնակալության սկզբունքի խախտում։

Իշխանյանի խոսքով՝ ԿԸՀ նիստում ամբողջությամբ չի քննարկվել նաև «Իրազեկ քաղաքացիների միավորման» նախկին գործունեության հարցը, ինչը, ըստ նրա, ևս կարող էր դիտարկվել կողմնակալության համատեքստում։

Բացի այդ, Իշխանյանը տեղեկացրել է, որ արդեն հաղորդում է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայություն՝ որոշ հանգամանքների ուսումնասիրության պահանջով։

«Ես խորհուրդ կտամ, որ բողոքարկեն որոշումը։ Հարցը պետք է ստանա նաև իրավական շարունակություն»,- ասել է նա՝ անդրադառնալով «Երիտասարդական ակումբների դաշնության» հնարավոր հետագա քայլերին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Հակոբյան Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ