Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 20:36 28-12-2022

ԱՊՀ գագաթնաժողովից տպավորություն ստացա, որ հայ-ռուսական հարաբերությունները մտնում են բացահայտ առճակատման փուլ․ քաղաքագետ

«ԱՊՀ գագաթնաժողովից հետո հրապարակված տեղեկություններից տպավորություն ստացա, որ հայ-ռուսական հարաբերությունները մտնում են բացահայտ առճակատման փուլ և ո՛չ համագործակցության»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։

«Դա վկայում է այն մասին, որ իշխանություններին մտահոգում է ոչ այնքան երկրի ճակատագիրը, որքան այն, որ կարող են այդ ճակատագրի պատասխանատվությունը դնել ուրիշի ուսերին, և հնարավոր ծանր հետևանքների մեղքը բարդել ուրիշների վրա։ Այդ է վկայում նաև ԱԽ քարտուղարի հրապարակային ելույթները։ Այս ամենը հաշվի առնելով էլ չեմ կարծում, թե ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովից կոնկրետ ակնկալիքներ պետք է ունենալ»,- ասաց նա։

Անդրադառնալով գագաթնաժողովի ընթացքում և դրանից առաջ եռակողմ ձևաչափով հանդիպումների չկայացմանը՝ քաղաքագետն ասաց, որ դա կապված էր որոշ հանգամանքների հետ։

«Հանդիպումներից Հայաստանի հրաժարվելը ոչ թե պատճառ էր, այլ հետևանք։ Հետևանք էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման, ընդ որում, ռուսական կողմի բացահայտ թողտվությամբ։ Իսկ բուն, խորքային գործողությունը, կարծում եմ, շատ ավելի խորքային պատճառներ ունի։ Պատճառն էլ այն է, որ Ռուսաստանը փորձում է Ադրբեջանի միջոցով հայկական կողմի վրա ճնշումներ գործադրելու միջոցով հասնել իր ակնկալիքներին։ Ավելի կոնկրետ՝ Սյունիքի տարածքով իրենց վերահսկողությամբ ճանապարհ ունենալու հարցում։ Ռուսների նպատակը դա է, հայկական կողմը այժմ կտրականապես մերժում է այն։ Սա է պատճառը, որ բանակցությունները մտել են փակուղի»,- ասաց նա։

Ըստ քաղաքագետի՝ հաշվի առնելով Արցախում այս պահին տիրող իրավիճակը՝ այս իրադրությունը երկար ժամանակ չի կարող շարունակվել։

«Այս դեպքում կա՛մ պետք է, այնուամենայնիվ, բանակցություններ տեղի ունենան և կողմերից մեկն ինչ-որ բան զիջի, կա՛մ չեմ բացառում լարվածության նոր բռնկում, այդ թվում նաև հայ- ադրբեջանական տարբեր հատվածներում»,- ասաց նա։

Քաղաքագետն անդրադարձավ հարցին՝ արդյոք այդ զիջողը կարող է հայկական կողմը լինել։

«Այդպես միանշանակ չէ, որովհետև այն զիջումները, որոնք պարտադրում է Ադրբեջանը, փաստորեն անընդունելի են։ Այսինքն, սա այն հարցերից է, որտեղ որևէ բան պետք է զիջի և՛ հայկական և՛ ադրբեջանական կողմերը։ Այսինքն, միակողմանի զիջումներ լինել չեն կարող, որովհետև ցանկացած նման զիջումից հետո Ադրբեջանի ախորժակը բացվում է»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
14:47 Ֆրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել