Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 22-10-2025

Ադրբեջանական ապրանք չեմ գնի․ թուրքը մնում ա թուրք, էս անբարո թուրքերն էլ իրանցից վերան են․ հարցում

Հայ-ադրբեջանական հարաբերությունների «կարգավորման» ֆոնին, իշխանական մակարդակով խոսվում է առևտուր անելու մասին։ Իշխանությունը չի բացառում, որ շուտով հնարավոր կլինի երկկողմ առևտուր անել։

Ավելի վաղ էլ Ալեն Սիմոնյանն էր ԱԺ-ում հայտարարել, որ հայերը և ադրբեջանցիներն առևտուր են անելու իրար հետ, ունենալու ենք հայ-ադրբեջանական ապրանքների միասնական շուկա։

«Մեր խանութներում լինելու են ադրբեջանական ապրանքներ, իսկ հայկական ապրանքները լինելու են Բաքվի և մնացած այլ քաղաքների խանութներում, դա անխուսափելի է: Ինչքան ուզում է՝ կենացներ խմեք, ասել ասողի՝ թռեք օդ, իջեք ներքև, դա անխուսափելի է։ Հայերը գնալու են ավելի էժան բենզին առնեն, գան, որովհետև այդպես ձեռտնու է»,- նշել էր նա։

Oragir.News-ը շրջել է Երևանում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Պատրա՞ստ եք ադրբեջանական ապրանքներ գնել, եթե անգամ դրանք ավելի էժան լինեն»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ չի գնի ադրբեջանական ապրանք, եթե նույնիսկ դա շատ էժան լինի։

«Ոչ, որովհետև դրանք թուրք են, ինչի համար»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ «Ոչ իհարկե, թշնամու երկրից ապրանք չեն գնում»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ «Չէ, թուրքը մնում ա թուրք, իսկ էս անբարո թուրքերն էլ իրանցից վերան են»,- ասաց նա։

«Ոչ, ես ինչ ապրանք առել եմ, նույն ձև կշարունակեմ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին