Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 10 ամիս առաջ - 18:00 24-10-2025

Չեմ ասի անունը․ դուք էլ լավ գիտեք, թե Հայաստանում ով ա ապրանք կեղծում․ հարցում

Խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպման ժամանակ քննարկված թեմաներից մեկը ապրանքների որակի ստանդարտների հարցն է եղել։
Փաշինյանի խոսքով՝ ոչ բոլոր ընկերություններն են հետևում որակի և գործարար էթիկայի նորմերին, և դրա հետևանքներն ինքն է կրում միջազգային ասպարեզում: Ասաց, թե դեռ 2018 թվականից է տնտեսվարողներին հայտարարել, որ պետք է ստանդարտներ լինեն։
«Ինչի՞ պետք ա ես գնամ միջազգային կազմակերպություն կամ միջազգային այցի ընթացքում, միջազգային հեղինակավոր արտադրող կազմակերպությունն ինձնից հանդիպում խնդրի, ես մտածեմ՝ երևի էս կազմակերպությունն ուզում ա Հայաստանում ներդրում անի։ Բայց կազմակերպությունները հերթով գան, ասեն՝ ձեր երկրում էս արտադրանքն են կեղծում, էն արտադրանքն են կեղծում։ Հետո էլ ասենք, թե հիմա рычаг-ը քաշենք, պրոբլեմներ կլինեն,- ասաց Փաշինյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ո՞վ է Հայաստանում ամենահայտնի ապրանքներ կեղծողը»։

Հարցվածների մի մասը նշեց, որ շատերն են կեղծում և բոլորը գիտեն անունները, որոշներն էլ դժվարացան որևէ պատասխան տալ։
«Ես»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ հիմա քչացել են կեղծիքները։
«Ճիշտն ասած հիմա չեմ կարող ասել, կարծում եմ հիմա ավելի քիչ ա, քան օրինակ 20 տարի առաջ։ Կարծում եմ ինչ-որ մանր ընկերություններ են»,- նշեց նա։

Քաղաքացիերից մեկի կարծիքով էլ՝ բոլորն էլ գիտեն։
«Դու լավ էլ գիտես, չեմ ուզում ասեմ»,- ասաց նա։

«Վերադասը»,- պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում