Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:25 06-05-2024

Դուք ե՞րբ եք եզդի եղել, որ գիտեք՝ կա, թե չկա. ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Նազարյանին

ԱԺ-ում քննարկվում է ՀՀ դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը։ ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանն իր ելույթում նշեց, որ եզդիների նկատմամբ Հայաստանում խտրական իրավիճակներ կան մի շարք հարցերում։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը արձագանքեց տեղից՝ չհամաձայնելով դիտարկմանը, ինչին ի պատասխան Թագուհի Ղազարյանը վրդովված շարունակեց․

«Պարոն Նազարյան, երբ որ հայը Հայաստանում ասում է եզդիների նկատմամբ խտրականություն չկա, նույնն է, ոնց որ տղամարդն ասի՝ կանանց նկատմամբ խտրականություն չկա։
Դուք ե՞րբ եք եզդի եղել, որ գիտեք՝ կա՞ , թե՞ չկա․․․ Եզդիական համայքներում առողջապահական ծառայությունները պակաս հասնելի են, քան հայկական համայնքներում։ Ինչո՞ւ է այդպես»,- նշեց Թագուհի Ղազարյանը։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան