Մամուլ 11 ամիս առաջ - 08:15 22-10-2025

Ակադեմիական քաղաքի հեռանկարի փոխարեն՝ նոբելյան մրցանակակիրներ․ ՀՀ նախագահի գործունեությունն ու ծախսը․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության նախագահի գործառույթը՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածի.
1. Հանրապետության նախագահը պետության գլուխն է:
2. Հանրապետության նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը:
3. Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է եւ առաջնորդվում է բացառապես համապետական եւ համազգային շահերով:
4. Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:
Սակայն, ի հեճուկս օրենսդրության, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի միակ գործառույթը հանդիպումներն են, պարգեւատրումները եւ գործուղումները։
Այս գործառույթների շրջանակում Խաչատուրյանը հոկտեմբերի 20-ին մասնակցում էր «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորում» երկօրյա համաժողովին։
Համաժողովի ընթացքում ելույթով հանդես եկավ նաեւ ՀՀ նախագահը, ով խոսեց ոչ թե ֆորումից, այլ Նոբելյան Կոմիտեի կողմից շնորհված տնտեսագիտության բնագավառի մրցանակակիրներից։
Նախագահը նախ բացման խոսք ասաց. «Նախեւառաջ ողջունում եմ «Ակադեմիական քաղաք, Հայաստան. գիտելիքի միջազգային համաժողով» միջոցառման մասնակիցներին:
Համաժողովի վերնագիրն արդեն հուշում է, որ նախատեսվող քննարկումների հիմնական նպատակն է ուսումնասիրել բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտներում ի հայտ եկող գլոբալ մարտահրավերները եւ նորարարական զարգացումները, ինչպես նաեւ ներկայացնել Հայաստանի ռազմավարական տեսլականը՝ միջազգային կրթության եւ հետազոտությունների դաշտում իր դերի առաջմղման ուղղությամբ:

Խոսքս ավելի շատ լինելու է կարճ անդրադարձ՝ այս տարի Նոբելյան Կոմիտեի կողմից շնորհված տնտեսագիտության բնագավառի մրցանակակիրներին: Պատճառը շատ պարզ է. նախ այն շնորհվել է տնտեսագիտության տեսության բնագավառում առավել աչքի ընկած գիտնականներին՝ այսպես կոչված «ստեղծագործական ոչնչացման» տեսաբաններին, եւ, երկրորդ, այն անմիջական կապ ունի տեխնոլոգիական առաջընթացի, գիտելիքի կրթության հետ»,- ասաց նախագահը եւ դրանից հետո մեկ տող անգամ չխոսեց Ակադեմիական քաղաքի ստեղծման, իրագործման հեռանկարի, կարեւորության մասին։

Նախագահի ելույթից հետո լրագրողները, այդ թվում՝ «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը փորձեցին երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ նախագահից պատասխաններ «քաշել», ասել է թե՝ ցանկանում էինք, որ նա իրացներ իր սահմանադրական պարտականությունը:
Նախագահը, սակայն, նշեց, որ ֆորումին չի եկել, որ խոսի, օրինակ, սրբազանների կալանավորումից։ Հետաքրքիրն այն է, որ նա անգամ ֆորումի ընթացքում չխոսեց ֆորումի մասին, ուր մնաց՝ լրագրողների հարցերին պատասխաներ։

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ 2024թ. նախագահի աշխատակազմի՝ Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացման ապահովման ծրագրով տարեկան պլանը հաստատվել է՝ 1 մլրդ 771 մլն դրամ, ճշտված պլանը կազմել է 1 մլրդ 771 մլն դրամ, որից փաստացի ծախսվել է 1 մլրդ 609 մլն 400 հազար դրամ: Դա կազմում է ճշտված պլանի մոտ 90.5 տոկոսը: Տնտեսվել էր շուրջ 162 մլն դրամ։ Ստացվում է, որ գուցե մի քանի գործուղում նախագահը բաց է թողել։
Հնարավոր է նաեւ, որ տնտեսած թվերն էին նախագահին ստիպել, որ գյուղացիների առաջ գլուխ գովի, թե փողի խնդիր չունենք։
Տնտեսագետ նախագահը, այո, փողի խնդիր չունի, իսկ երկիրը դարձել է պարտքով ապրող, որտեղ ծախսվում է անխնա, հավաքվում՝ ահաբեկչական մեթոդներով ու պարտք վերցնելով»։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին