Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 20:24 20-10-2025

Հայերը շահարկում են Ցեղասպանության թեման. ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան

Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Հասան Մուրադը մասնակցել է «Հնարավոր հավանականներից ամենալավը․ խաղաղություն Մերձավոր Արևելքում» խորագրով պանելային քննարկմանը։

Վերջինս գնահատականներ է տվել միջազգային հարթակում ցեղասպանություն տերմինի օգտագործման վերաբերյալ՝ հայերին մեղադրելով ցեղասպանություն տերմինի իբր շահարկման և քաղաքական նպատակներով օգտագործելու մեջ։

«Ցեղասպանությունն օրենքում և պատմական հիշողության մեջ լուրջ հասկացություն է, սակայն մեր օրերում երբեմն այն վերածվում է քաղաքական գործիքի։ Մենք դա ակնհայտորեն տեսնում ենք հայերի պնդումների վերաբերյալ Արևմուտքում ձևավորված խոսույթների մեջ»։

Բացի այդ, նախկին դեսպանն ընդգծել է, որ չնայած այս ամենին՝ հատկապես հրեաները խուսափում են Հայոց ցեղասպանություն տերմինը կիրառելուց։

Այս երևույթն էլ Մուրադը բացատրում է նրանով, թե վերջիններս չեն ցանկանում իրենց ողբերգությանը հավասար որևէ հասկացություն ձևավորել։

Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունների կողմից 1915-ին պետական մակարդակով իրականացված և 1․5 մլն մարդու կյանք խլած Հայոց ցեղասպանությունը վերջերս անձամբ ճանաչել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ