Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 15:20 18-10-2025

Պետական այրեր, ուժային կառույցների և արդարադատության համակարգի ծառայողներ, կանգ առեք, հասկացեք, թե ինչ սոսկալի սրբապղծության եք գնում. Հայր Ասողիկ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան՝ Ասողիկ աբեղա Կարապետյանը գրել է.

«ՁԱՅՆ ՏԻՐՈՋ ՍՈՒՐԲ ԽՈՐԱՆԻՑ
Ուխտապահ հոգեւոր դասը եւ հավատավոր հայորդիներն արթուն են եւ միշտ ինքնազոհ կանգնած են հանուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, հանուն ազգընտիր եւ աստվածարյալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի, որովհետև Հայոց Հայրապետը մարմնավորում է ողջ Եկեղեցին Հայաստանյայց՝ համայն հավատավոր մեր Ազգը. Հայոց Հայրապետն Իր Սուրբ Օծումով եւ նվիրապետական հանգամանքով ցկյանս անձեռնմխելի է և անփոփոխ:

Ա՛յս է կարգն ու պահանջն աստվածային արդարության եւ ճշմարտության: Ա՛յս է հավատավոր ու աստվածապաշտ անձի հավատամքն ու վարքը: Ա՛յս է ազգային ինքնագիտակցություն ունեցող եւ արժանապատիվ հայորդու վերաբերմունքն ու վարմունքը:

Եվ այսպես է չափվում ու կշռվում ամեն խոսք, գործ եւ արարք: Ըստ այսմ, այն ամենն ինչ ասվում եւ արվում է պետական որոշ պաշտոնյաների եւ որոշ մարմինների աշխատակիցների կողմից՝ ապազգային է, հակասահմանադրական ու հակապետական է, խելագար աստվածամարտություն է:

Ուստի բոլոր գործող անձերը՝ հայտնի եւ անհայտ, արժանի են Ամենակալ Աստծո, Սբ Եկեղեցու եւ Ազգի նզովքին:

Որպես Տիրոջ օծյալ սպասավոր, որպես իմ հարազատ երկրի եւ անխտիր ամենքի համար աղոթարար մի հայ հոգի, նորեն դիմում եմ Ձեզ՝ պետական այրեր, ուժային կառույցների եւ արդարադատության համակարգի ծառայողներ, կանգ առեք, խելքի եկեք, զգաստացեք եւ ի վերջո հասկացեք, թե ինչ սոսկալի սրբապղծության եք գնում, թե ինչ կործանարար քայլի եք դիմում…

Ձեր ողջախոհությամբ եւ բարեպաշտությամբ հեռացրեք ձեզանից եւ ձեր սերունդներից Ամենազոր Աստծո ահեղ Սուրբ Աջը, որը հավետ բարձրանում է բոլոր անզգամ ու սրբապիղծ հոգիների վրա:
Կանգնեցե՛ք, կանգնեցե՛ք, լսեցեք այս սիրալիր ձայնը, որը գալիս է դեպի Ձեզ Տիրոջ Սբ Խորանից:
Սրբությամբ պահպանեցե՛ք այն ազգաշեն ու պետականակերտ իրականությունը, որն իր բարձրակետին հասավ մեր անկախության արշալույսով՝ Սբ Եկեղեցու և Պետության համերաշխ, միմյանց լրացնող ու սատարող, միմյանց հարգող և լսելի փոխգործակցությունը: Իսկ եթե շարունակեք մնալ այս նույն՝ հոգեմտավոր անկյա՛լ վիճակի մեջ, գիտցած եղեք, արժանի եք լինելու Տիրոջ օծյալ սպասավորներիս անվանական նզովքին, որը Ձեզ համար կփակի երկրի ու Երկնքի դռները…

Նորեն Ձեզ համար բարձր հնչում է Սբ Ավետարանի ձայնը՝ ապաշխարեցեք, ապաշխարեցեք, ապաշխարեցեք ի սեր Աստծո, Սբ Եկեղեցու, Ազգի և Մայր Հայրենիքի:
Աստված մեզ բոլորիս ապավեն եւ օգնական եւ առաջնորդ»:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է