Ուղիղ եթեր
Բնականաբար, տոնը ենթադրում է խրախճանք, և դա, այո՛, մեղք չէ. Հայր Ասողիկ աբեղա
copy image url

Բնականաբար, տոնը ենթադրում է խրախճանք, և դա, այո՛, մեղք չէ. Հայր Ասողիկ աբեղա

Խոսք 3 տարի առաջ - 19:11 16-04-2022
Սուրբ Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը այս տարի նշվում է ապրիլի 17-ին: Oragir.news-ը Հարության տոնի խորհրդի վերաբերյալ զրուցել է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, տոմարագետ Գայանե Սիմոնյանի հետ՝ հարցնելով, թե հայերն ինչքանով են հասկանում Սուրբ Զատիկի խորհուրդը, ինչին ի պատասխան՝ նշեց. «Զատկի խորհուրդը՝ ավանդաբար, ժողովրդական սովորություններով, ավելի ընկալելի է մեր ժողովրդին, քան, օրինակ, քրիստոնեական ցանկացած այլ տոն։ Քրիստոնեությունն այնքան ներթափանցած է մեր ժողովրդի մեջ, որ ուղղակիորեն չես կարող ասել, թե ինչի համար են նշում Զատկի տոնը․ կրոնակա՞ն, թե՞ որպես ավանդույթ, բայց ամենաընկալելի և ընդունված տոնն է Սուրբ Զատիկը հայ ժողովրդի մեջ»։

Հարցին, թե արդյոք ցուցադրական-կենցաղային տոնի չի վերածվել այն, պատասխանեց. «Բացառվում է, ավելի շատ Ամանորին են այդպես անում, բայց Զատկի կապակցությամբ ես երբևէ նման բան չեմ նկատել։ Պարզապես բոլորն էլ ավելի մեծ շուքով են նշել Զատիկը, քան Նոր տարին կամ մնացած բոլոր եկեղեցական տոները։

Հարցին, թե որն է տոնի առանձնահատկությունը մեզանում, պատասխանեց, որ եթե բնապաշտորեն նայենք, ապա գարնան զարթոնքի ու կյանքի նոր սկզբի տոնն է համարվում այն. «Ցրտից, մահից հետո հարություն է առնում բնությունը, և դա, իհարկե, առաջնակի կապված է Քրիստոսի մասին գաղափարի հետ, Քրիստոսն ինքը բնության մեռնող-հարություն առնող պաշտամունքը վերցրեց իր վրա, հիմա դրանք միաձուլված են իրար, որը չես կարող տարբերակել, ամեն դեպքում մարդիկ նշում են դա և՛ բնապաշտորեն, և՛ կրոնական տեսանկյունից»։

Սիմոնյանի խոսքով՝ երբեմն քրիստոնեական Զատկի հետ կապված հարց է առաջանում մասնագետների շրջանում, և ուզում են տոնի հետ կապված որևէ տարեթիվ գտնել, թե Քրիստոսի խաչելությունը կամ հարությունը երբ է եղել. «Օրինակ՝ մատենագրորեն վկայված չէ նրա մահվան և հարություն առնելու ստույգ թվականը, բայց մի բան էլ կա․ Քրիստոսը կատարել է հրեական Զատիկ, որովհետև նա հրեական միջավայրի ծնունդ է, այսինքն՝ Զատիկը կամ Հարությունը կապված էր լիասլուսնի հետ և լիալուսնի օրը, որը հինգշաբթի օրվա հետ է համապատասխանել, օրինակ, այս տարի, նշում կա, որ երբ լիալուսին է եղել է, այդ օրն են նշել Սուրբ Զատիկը, իսկ հիմա քրիստոնեաներս դա նշում ենք զատվելու համար, հեռանալու համար հրեականությունից․ նրանք կիրակի օրը տեղափոխեցին և բոլոր կիրակիները նվիրեցին Տիրոջը»։

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղան Oragir.news-ի հետ զրույցում Սուրբ Զատկի տոնի հետ կապված ասաց. «Մեր հավատավոր ժողովուրդը սիրում է իրեն կոչել քրիստոնյա, սիրում է իր տաճարներն ու խաչքարերը, սիրում է իր հոգևոր ավանդույթներն ու ծեսերը: Եվ այս ամենով հանդերձ՝ որպես մանուկ՝ միշտ կարիք ունի հոգևոր, հավատքի կրթության: Աստվածգիտությունն անհուն է. մեկ անգամ Աստվածաշունչն ընթերցելով՝ հավատքի ամեն խորհուրդ չենք ընկալում: Սուրբ Հարության խորհուրդն անպայման պետք է դառնա հիմքը մեր կյանքի, կենսաձևի: Միայն այդպես կլինենք Աստծո հետ, և Նա՝ մեր մեջ: Բնականաբար, տոնը ենթադրում է խրախճանք, և դա, այո՛, մեղք չէ: Սակայն մինչև սեղանը՝ հոգին պետք է հագենա, հոգով ու մարմնով մենք պետք է լինենք մեր եկեղեցիներում՝ մասնակցելով ընդհանրական աղոթքին, ստանալով հոգևոր պատգամն ու աստվածային շնորհը: Այսպես միայն կարող ենք լինել ճշմարիտ քրիստոնյա, այսպես միայն կարող ենք ունենալ կենդանի հավատք, ինչ էլ մեզ կմղի բարի գործերի, որոնք այնքա՜ն անհրաժեշտ են մեր հավիտենական փրկության համար: Արդ, լինենք քրիստոնյա ոչ միայն կոչմամբ, այլև կյանքով: Միշտ ժամանակ գտնենք հոգևոր կրթության և հոգևոր մեր շինվածքի ամրապնդման համար»:

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
21:00 Հայ դավաճաններ. Դավաճան Վահե Իհսանի սպանությունը 20-ամյա Արշավիր Շիրակյանի կողմից