Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 21:00 11-10-2025

Ց տեսություն. Քաղաքական ֆեմինիզմ. ինչու են կանայք և տղամարդիկ հավասար

Քաղաքական ֆեմինիզմը քաղաքական տեսության այն ուղղությունն է, որը քննադատում է տղամարդկակենտրոն իշխանական համակարգերն ու գաղափարները՝ նպատակ ունենալով հասնել կանանց և տղամարդկանց միջև հավասարության ոչ միայն իրավական, այլև քաղաքական ու սոցիալական մակարդակներում։ Այն առաջ է եկել որպես պատասխան այն փաստին, որ դասական քաղաքական տեսությունը երկար ժամանակ ձևավորվել է բացառապես տղամարդկանց փորձի հիման վրա, և կանանց ձայնը դուրս է մնացել ինչպես տեսական, այնպես էլ գործնական քաղաքականությունից։

Քաղաքական ֆեմինիզմը պնդում է, որ իշխանությունը չի սահմանափակվում պետության կառույցներով. այն գործում է նաև ընտանիքում, մշակույթում, լեզվում ու հասարակական հարաբերություններում։ Այս մոտեցմամբ այն ընդլայնում է «քաղաքականության» սահմանները՝ ընդգծելով, որ նույնիսկ անձնական և ընտանեկան հարաբերությունները քաղաքական են, քանի որ այնտեղ նույնպես գործում են իշխանության և ենթակայության հարաբերություններ։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
23:13 Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
23:42 Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
22:51 Ավարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբան