Ուղիղ եթեր
Խոսք Ներքին 3 տարի առաջ - 21:07 13-05-2023

Աշխատավայրում սեռական բռնության են ենթարկվում ոչ միայն կանայք, այլ նաև տղամարդիկ

Մայիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը: Ըստ այդմ՝ այսուհետ Հայաստանում օրենքով կարգելվի սեռական ոտնձգությունն աշխատավայրում։

Oragir.News-ի հետ զրույցում ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը, խոսելով կատարված փոփոխությունից, ասաց. «Դրույթը, որը վերաբերում է դրան, կատարվել է աշխատանքի միջազգային կազմակերպության թիվ 190 կոնվենցիայի հետ համապատասխանությունն ապահովելու համար, այսինքն՝ այսպես թե այնպես սրանով բազա է ստեղծվում, որ հետագայում 190 կոնվենցիան վավերացվի»,- նշեց Մանասերյանը։

Խոսելով աշխատավայրում սեռական բռնություններից՝ Մանասերյանն ասաց. «Իրականում աշխատավայրերում նման բռնությունների ենթարկվում են ոչ միայն կանայք, որովհետև ավանդաբար մտածում են, որ բռնության պետք է ենթարկվի անպայման կինը, այլ նաև տղամարդիկ»։

Մանասերյանը նշեց, որ ոչ բոլոր բռնության ենթարկվողներն են խոսում դրա մասին։ «Իհարկե, մեզանում այնպես չէ, որ դա մեծ արձագանք է գտնում և բոլոր բռնության ենթարկվածները դրա մասին խոսում են, շատ դեպքերում մարդիկ ամաչում են, մենտալիտետային խնդիրներ կան և այլն և չեն բարձրաձայնում այդ խախտված իրավունքի մասին, բայց ասել, որ մենք ընդհանրապես նման իրողության հետ չենք առնչվում սխալ է, քանի որ իրավակիրառ պրակտիկայում հայտնվում են նման դեպքեր»։

Դիտարկմանը, որ այսպես թե այնպես սեռական բռնությունը դատապարտելի է, ի՞նչ նշանակություն ունի՝ այն որտեղ է, Մանասերյանն արձագանքեց. «Այն, ինչ-որ դուք ասում եք, դա վերաբերվում է ընդհանուր առմամբ սեռական ոտնձգությանը, որը քրեորեն պատժելի արարք է, սա վերաբերում է կոնկրետ հենց աշխատանքային իրավահարաբերություններին, ավելի մասնավորեցվել է, որ հենց աշխատանքային իրավահարաբերություններում՝ աշխատանքի վայրում բռնությունների բացառմանն է սա վերաբերվում։

Իսկ այն, ինչ-որ նախկինում կար, դա ընդհանուր քրեական օրենսգրքով նախատեսված սանկցիաներն են, որոնք ընդհանրապես բռնության վերաբերյալ են։ «Սա պարզապես մի քիչ ավելի տեղայնացվել է, որովհետև կոնվենցիան ինքն է տեղայնացված»։

Մանասերյանը չկարողացավ մեզ տրամադրել վիճակագրություն, թե քանի հոգի է աշխատավայրում ենթարկվել սեռական բռնության։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան