Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով 7 ամիս առաջ - 22:30 11-10-2025

Նիկոլը թույլատրել է Ամուլսարը շահագործեն, որ մեզ թունավորի․ հարցում

Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 10-ին այցելել է Ամուլսար՝ ծանոթանալու «Լիդիան Արմենիա» ընկերության հանքարդյունաբերական ծրագրին։

Նշվում է, որ այս ծրագրում ընդհանուր ներդրումները կազմելու են 750մլն ԱՄՆ դոլար, որից 250մլն նախատեսված է շինարարությունն ավարտին հասցնելու և հանքի շահագործումը սկսելու համար։

«Ամուլսարի ծրագիրը մեր երկրի ամենամեծ ներդրումային նախաձեռնություններից է․ այն միաժամանակ խթանում է արդյունաբերության զարգացումը, ստեղծում նոր աշխատատեղեր և ապահովում զգալի հարկային մուտքեր պետական բյուջե»,- նշել է նա։

Հիշեցնենք՝ ընդդիմադիր գործունեության տարիներին Փաշինյանը խստորեն քննադատում էր Ամուլսարը շահագործելու նախկին իշխանությունների որոշումը, սակայն իշխանության գալուց հետո կտրականապես փոխեց իր մոտեցումը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն ի վերջո թույլ տվեց, որ Ամուլսարը շահագործվի»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Ամուլսարը չպեսք է շահագործվի, որոշներն էլ դժվարացան պատասխանել, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը թույլատրել դա։

«Ամուլսա՞ր, էդ որտեղ ա, Տաճկաստա՞ն»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանի նպատակը Հայաստանը վերացնելն է։

«Որովհետև տականք ա, ինքը նպատակ ունի Հայաստանը վերացնի, ուզում ա մեզ թունավորի։ մի մարդ, որ երկիրը ծախում ա, չնայած ռուս ու թուրք տարբերություն չկա, բայց եթե կոնկրետ թուրքին ա ծախում, էլ դրանից ավելի ինչ ասես։ Մեղավորն իհարկե առաջին հերթին մենք ենք, եթե մեր ժողովուրդը չիուզում ապրի, ուրեմն սեն պիտի լինի մեր վերջը»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ավելի ճշտ կլիներ, որ չշահագործվեր։

«Ավելի ճիշտ կլիներ, որ չշահագործվեր, որ այդ բնությունը մաքուր մնար, իսկ եթե որոշել ա ահագործի, երևի ֆինանսական հարցի համար։ Ես անձամբ կողմ եմ, որ չշահագործվի, որովհետև մեր բնությունը, էդ մաքրություը պետք ա պահպանվի»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված