Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 23:49 09-10-2025

Իրանը Հայաստանի հետ սահմանային մաքսային կետով մեծացնում է արտահանման ծավալները

Իրանի և Հայաստանի միջև գտնվող Նորդուզի մաքսային կետի տնօրեն Ռեզա Թաղիզադեն հայտնել է, որ այս տարվա առաջին կեսին արտահանվել է ավելի քան 644 հազար տոննա ապրանք, որի արժեքը գերազանցում է 152 միլիոն դոլարը. հաղորդում է IRNA-ն։

«Ապրանքների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ քաշով աճել է 29%-ով և 72%-ով՝ դոլարային արտահայտությամբ։ Այս մաքսային կետով արտահանվող հիմնական ապրանքներն են՝ ամրանները, ցեմենտը, պրոֆիլները, մրգերը, կլինկեր և նատրիումի սուլֆիդը»,- ընդգծել է Թաղիզադեն:

Ըստ նրա՝ Նորդուզի միջոցով տարանցման ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 176 հազար տոննա, ինչը նախորդ տարվա համեմատ 13%-ով ավելի է։

«Տարանցման հիմնական ապրանքները ներառում են ավտոպահեստամասեր, ծխախոտ, մրգեր, տարբեր սարքեր և սարքավորումներ»,- նշել է նա։

Նա հավելել է, որ նշված ժամանակահատվածում բացահայտվել է մաքսանենգության 56 դեպք։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին