Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 19:48 08-10-2025

Իրանում կազմակերպվել է ականավոր իրանահայերին նվիրված միջոցառում

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը մասնակցել է «Իրանագիտության» հիմնադրամի կողմից կազմակերպված ականավոր իրանահայերին նվիրված միջոցառմանը:

Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել հիմնադրամի ղեկավար Ալի Աքբար Սալեհին, ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը, իրանահայ և իրանցի հասարակական-քաղաքական ու մշակութային գործիչներ: Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև «Իրանահայ ջրանկարիչները» գրքի շնորհանդեսը:

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն իր ելույթում նշել է.
«….Երբ անդրադառնում ենք Իրանի կյանքի տարբեր բնագավառներում հայերի դերին ու նշանակությանը, չենք կարող անտեսել մի կարևոր փաստ. այն միջավայրը, որտեղ նրանք ապրել են, այն պայմանները, որ դարձել են ինքնադրսևորման ու հաջողության հնարավորությունը:

Օգտվելով այս հնարավորությունից՝ ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից երախտագիտությանս խոսքը հղել բարեկամ Իրանին և նրա եղբայրական ժողովրդին՝ բոլոր ժամանակներում հայ մարդու, նրա գործունեության ու ստեղծած արժեքի հանդեպ հոգատար վերաբերմունքի և հարգանքի համար:

Ասվածի վկայությունն են Իրանում գործող և հատուկ կարգավիճակ ունեցող հայկական մշակութային-կրոնական կոթողները, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ամրագրված եկեղեցիները, որոնց մասին խոսելիս մենք միշտ հպարտանում ենք։

Մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի նաև իրանական կողմի բարձր վերաբերմունքը հայկական կրթական, մշակութային և մարզական հաստատությունների նկատմամբ։

Այս ամենը այն ամուր հիմքերն են, որոնք հայ և իրանցի ժողովուրդներին թույլ են տալիս աշխարհին ներկայանալ որպես քրիստոնեության և իսլամի խաղաղ համակեցության ու երկխոսության փայլուն օրինակ»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին