Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 18:00 08-10-2025

Սամվել Բաբայանն ու Արթուր Վանեցյանը Նիկոլից համենայնդեպս 100 գլուխ բարձր են․ հարցում

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը քաղաքական համագործակցություն է սկսում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ։ Սամվել Բաբայանը նշել է, որ համատեղ կաջակցեն «Հայրենիք» կուսակցության առաջադրած թեկնածուին` բանաստեղծ-հրապարակախոս Խաչիկ Մանուկյանին, Էջմիածնի առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ Ըստ նրա՝ այս ընտրությունների արդյունքները որոշիչ կլինեն՝ հասկանալու 2026-ի խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցության ձևաչափը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ըստ Ձեզ՝ Արթուր Վանեցյանին ու Սամվել Բաբայանին կհաջողվի՞ հեռացնել Նիկոլ Փաշինյանին»։ Հարցվածների մի մասը նշեց, որ Սամվել Բաբայանն ու Արթուր Վանեցյանը չեն կարողանա հեռացնել Նիկոլ Փաշինյանի, որոշներն էլ ասացին, որ անհրաժեշտ է համախմբում։

«Նիկոլ Փաշինյանին հեռացնելը խի էդքան հե՞շտ ա։ Եթե միլիցայությունը չլինի, ինքը պաշտպնած ա միլիցայությունով, եթե իրանք չլինեն, շատ հեշտ ա, ժողովուրդն էլ կարա հեռացնեն»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Բաբայանն ու Վանեցյանը բավարար քանակով ընտրաձայն չունեն։
«Չեմ կարծում, նրանք երևի էդքան ընտրաձայների քանակ չունեն։ Էսօր ուղղակի մեր քաղաքական դաշտում չկան էնպիսի ուժեր, որ կարողանան հեռացնեն Նիկոլ Փաշինյանին։ Պետք է ավելի կազմակերպված լինել։ Վանեցյանը, Սամվել Բաբայանն անցած էտապներ են»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ նրանք չեն կարողանա հեռացնել Փաշինյանին։ «Գլուխները պատին կտան, դրանք ով են, որ Փաշինյանին էլ հեռացնեն»,- ասաց նա։

«Չեմ կարող ասել, համենայնդեպս Նիկոլ Փաշինյանից հարյուր գլուխ բարձր են»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ