Արտաքին 9 ամիս առաջ - 16:35 05-10-2025

Այժմ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հանդիպումներ են տեղի ունենում. Ռուբիո

Այժմ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հանդիպումներ են տեղի ունենում, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

«Հույս ունեմ, կողմերը շատ արագ կհասնեն գործարքի, ՀԱՄԱՍ-ը սկզբունքորեն համաձայնել է պայմաններին։ Զինաթափման փուլը բարդ է լինելու։ Շատ շուտով մենք կիմանանք՝ արդյոք ՀԱՄԱՍ-ը լուրջ է տրամադրված», - ասել է Ռուբիոն։