Ներքին 3 տարի առաջ - 13:12 25-11-2022

ՔՊ-ի համագործակցությունը նախկին սևերի հետ. Բեգլարյանն Ավինյանի անունից հանդիպումներ է ունենում

Հայաստանի ներկա իշխանությունները, պարզվում է, շատ սերտ համագործակցում են նախկինների հետ, հավանաբար և փորձի փոխանակման հարցեր կան, և միայնակ գլուխ չեն հանում։ Իհարկե, այս ամենն ամենևին էլ կապ չունի պետության շահի հետ։

Oragir.news-ին հայտնի դարձավ, որ Երևանի փոխքաղաքապետ, ապագա ինքնահռչակ քաղաքապետ Տիգրան Ավինյանի անունից Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Օղակաձև այգու 5-րդ հատվածի սրճարանների սեփականատերերի հետ։

Հանդիպման ընթացքում նախկին քաղաքապետը խնդրել է, որ ամեն սեփականատեր իր տարածքից մի բան քանդի՝ դրա դիմաց ինչ-որ բաներ խոստանալով։

Ինչ է ստացվում՝ քաղաքային իշխանությունն այնքան լավն է, որ այգին փորձում է վերադարձնել ժողովրդին, ապօրինի շինությունների դեմ է պայքարում։

Երկրորդ՝ կառավարող ուժը, «վարչապետջանը» այնքան ուժեղ են, որ Գագիկ Բեգլարյանի դեմ են գործ հարուցում, կարող են անգամ նրան նստեցնել, իսկ իրականությունն այն է, որ և բուտիկները քանդելու կինոներն են միֆ, և Բեգլարյանի դեմ գործը։

Ճիշտ է՝ այս գործը կօգտագործեն որպես մահակ նախկին քաղաքապետի գլխին, իսկ առայժմ կօգտվեն նրա ծառայություններից, կհամագործակցեն «նախկին սևերի, թալանչիների» հետ՝ հայտնի գովազդի մոտիվներով տպավորություն ստեղծելով, թե «շահում ես դու, շահում է պետությունը»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ