Ներքին 2 տարի առաջ - 12:30 24-08-2023

Հայկ Մարությանը գաղտնի հանդիպումներ է ունենում նաև պետական աշխատողների հետ 

Երեկ պաշտոնապես մեկնարկել է Երևանիավագանու ընտրությունների քարոզարշավը։ Գրեթե բոլոր ուժերը սկսել են ընտրողների հետ հանդիպումները, մինչդեռ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը փակ հանդիպումներ է ունենում։ Ավելին նախօրեին մի քանի լրատվամիջոցների հայտնի էր դարձել այն հյուրանոցի անունը, որտեղ նախատեսվում էր նման հանդիպում։ Լրատվամիջոցները շտապել էին այդ հյուրանոց՝ ակնկալիքով, որ հանդիպումց հետո կկարողանան հարցազրույցներ ունենալ Մարությանի և նրա թիմակիցների հետ, սակայն պարզվել էր, որ հանդիպման վայրը բոլորովին այլ է։

Oragir.News-ի հետ զրույցում Երևանի ավանագնու անդամ, Մարությանի թիմակից Իզաբելլա Աբգարյանն ասաց, որ հյուրանոցի անունն ամենևին էլ իրենց կողմից չի հրապարակվել և ապատեղեկատվությունը հենց լրագրողներն են տարածել։

Աբգարյանը տեղեկացրեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել է իրենց նախընտրական ծրագիրը, որը վերջնական փուլում չէ. «Մենք ծրագիրը դեռ չենք հրապարակել և, բնականաբար, այդ ամենը լուսաբանելու իմաստ չկա, քանի որ կարող է խեղաթյուրվել։ Բացի այդ՝ մեզ պետք է ճիշտ հասկանաք, մենք այսօր ընդդիմություն ենք, և ոչ բոլորն են ցանկանում, որ իշխանությունները տեսնեն իրենց, քանի որ մարդկանց մեջ նաև պետական սեկտորի աշխատեղներ կարող են լինել։ Հենց այդ անձանց մասին մտածելով էլ այդ հանդիպումները փակ են լինում»։

Դիտարկմանը, որ ամեն դեպքում քարոզարշավը ենթադրում է, որոշակի հրապարակայնություն, արդյոք որևէ բաց հանդիպում նախատեսվո՞ւմ է, որին կարող են ներկա լինել նաև լրագրողները՝ Աբգարյանը պատասխանեց, որ լրատվամիջոցների համար նաև երեկվա միջոցառումից մամուլի հաղորդագրություն կտարածվի։ «Իմ մասով ես կարող եմ ասել, որ գնալու եմ հարցազրույցների, բանավեճերի։ Ես մինչ այդ էլ թերևս անցած 5 տարիների ընթացքում երբևից ես եմ ամենաշատն աշխատել, թե՛ ծանր իրավիճակում, թե՛ լավ օրերին։ Այնպես որ մեր կարգոխոսն է․ «Շարունակելու ենք անել այն, ինչ արել ենք։ Դուք ինձ կտեսնեք բանավեճերին, հարցազրույցներին։ Բակային շրջայցեր այս պահին մենք թիմով չենք նախատեսել, որովհետև ճիշտն ասած մենք չունենք ճանաչելիության հարց, մեր աշխատանքի ոճը և տրամաբանությունը երևանցիները տեսել են արդեն և անիմաստ է մարդկանց աղմուկով ձանձրացնել, առավել ևս որ ներկայիս իրավիճակում մարդիկ այդքան էլ սիրտ չունեն ռուպրների, ծափերի և նման բաների։ Դրանից ելնելով՝ մեզ համար հասու միջոցներով երևանցիներին փոխանցելու ենք, թե ինչ ենք պատրաստվում անել, ու ինչպես»,- նշեց նա։

Հարցին, թե այդ դեպքում լրատվամիջոցների հետ ինչպե՞ս են շփվելու, քանի որ Հայկ Մարությանին հարցեր ունենք՝ նա պատասխանեց, որ Մարությանը նույնպես հարցազրույցների հրավերներ ունենալու է, և բնականաբար ինքը նույնպես գնալու է այդ հարցազրույցներին։

«Դասական բակային քարոզարշավի նպատակահարմարություն չենք տեսնում։ Կան ուժեր, որ կարիք ունեն լսելի, ճանաչելի լինելու։ Շատ ուժեր կան, որ մարդիկ ընդհանրապես չեն ճանաչում, հիմա եթե Հայկ Մարությանը նորից ման գա, ասի՝ երևանցիներ, ընտրեք, որ սա անեմ, բայց երևանցիները շատ լավ գիտեն, թե Հայկ մարությանն ինչ է արել 3 տարվա ընթացքում, ինչ է արել Իզաբելլա Աբգարյանը և մեր ցուցակում ընդգրկված մյուս ավագանու անդամները։ Մենք այլ բան անելու միտք չունենք, մենք ունենք մեր սկզբուններն ու տրամաբանությունը որոնցով առաջնորդվել ենք 3 տարի և մտադիր ենք նույն կերպ էլ շարունակել»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից