Արտաքին 1 տարի առաջ - 16:08 05-10-2025

Նեթանյահուն հայտարարել է, որ մոտ օրերս իսրայելցի պատանդների ազատման հույս ունի

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հույս ունի «մոտ օրերս» հայտարարել Գազայում պահվող պատանդների ազատման մասին, հաղորդում է BBC News-ը։

Հեռուստատեսային հայտարարության մեջ նա նաև նշել է. «ՀԱՄԱՍ-ը կզինաթափվի, իսկ Գազան կապառազմականացվի՝ հեշտ կամ դժվար ճանապարհով, բայց դա կիրականացվի»։

ՀԱՄԱՍ-ը ուրբաթ օրը հրապարակել է հայտարարություն, համաձայն որի պատրաստ է ազատել պատանդներին՝ ըստ ԱՄՆ-ի խաղաղության ծրագրի, սակայն չի նշել զինաթափման մասին և կոչ է արել բանակցել այլ հարցերի շուրջ։

Շաբաթ օրը խմբավորումը հայտարարել է, որ Իսրայելը շարունակում է «զանգվածային սպանությունները»․ առավոտյան Գազայի ուղղությամբ ավիահարվածներ են իրականացվել, և կոչ է արել միջազգային հանրությանը՝ ճնշում գործադրել Իսրայելի վրա։

Կողմերի միջև հրադադարի շուրջ անուղղակի բանակցությունները կսկսվեն Եգիպտոսում՝ երկուշաբթի օրը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «չի հանդուրժի ՀԱՄԱՍ-ի կողմից գործարքի ձգձգումը»։

Ավելի ուշ նա գրել է, որ Իսրայելը «համաձայնել է դուրսբերման նախնական գծին», հավանաբար նկատի ունենալով ԱՄՆ-ի ծրագրի հետ հրապարակված իսրայելական զորքերի գուրսբերման տարբեր գծերը։

20 կետից բաղկացած ծրագիրը նախատեսում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում և ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող 20 ողջ մնացած իսրայելցի պատանդների, ինչպես նաև զոհվածների մարմինների հանձնում՝ Գազայի հարյուրավոր ձերբակալված բնակիչների փոխարեն։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հրահանգ է ստացել «բարձրացնել պատրաստվածությունը՝ պատանդների ազատման Թրամփի ծրագրի առաջին փուլն իրականացնելու համար»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին