Արտաքին 8 ամիս առաջ - 14:13 05-10-2025

Լեհաստանն ակտիվացրել է իր ավիացիան

Լեհաստանը կիրակի վաղ առավոտյան երկիրն է բարձրացրել իր ինքնաթիռները՝ օդային անվտանգությունն ապահովելու համար:

Վարշավայի այս քայլը հաջորդում է Ռուսաստանի հասցրած ավիահարվածներին Ուկրաինային:

Ուկրաինացի պաշտոնյաները հայտնել են, որ ռուսական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը հարվածել են Լվովի մարզին՝ Լեհաստանի սահմանի մոտ:

Հակաօդային պաշտպանության և ռադիոտեղորոշիչ հետախուզության ցամաքային համակարգերը բերվել են ամենաբարձր պատրաստության վիճակի, ասվում է լեհական օպերատիվ հրամանատարության հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված