Շվեդիայի վարորդական դպրոցներում ապագա վարորդները պետք է անցնեն հատուկ դասընթացներ, որոնք ներառում են տարբեր ճանապարհային և եղանակային պայմաններում վարելու հմտություններ։
Միաժամանակ, նրանք պարտադիր պետք է հանձնեն սահքի (drifting) թեստը։ Թեստը հաջողությամբ չանցնելու դեպքում վարորդական իրավունք չի տրամադրվում։
Այս մեթոդը նպատակ ունի ապահովել վարորդների բարձր պատրաստվածությունը ծանր և վտանգավոր իրավիճակներում, նվազեցնելով ճանապարհային պատահարների հավանականությունը։