Արտաքին 1 տարի առաջ - 15:06 04-10-2025

Թբիլիսիում սպասվող բողոքի ակցիայի կապակցությամբ մոբիլիզացվել են ՆԳՆ ստորաբաժանումները

Վրաստանի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ մայրաքաղաքի տարբեր վայրերում ոստիկանության ստորաբաժանումներ են մոբիլիզացվել՝ առաջիկա բողոքի ակցիայի հետ կապված անվտանգությունն ապահովելու և կարգուկանոնը պահպանելու համար, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։

«Հոկտեմբերի 4-ին նախատեսված բողոքի ակցիայի հետ կապված անվտանգությունն ու հասարակական կարգն ապահովելու համար մայրաքաղաքի տարբեր վայրերում մոբիլիզացվել են ոստիկանության ստորաբաժանումներ։ Մենք կոչ ենք անում բողոքի ակցիայի կազմակերպիչներին և մասնակիցներին իրենց հավաքն անցկացնել օրենքով սահմանված շրջանակներում, ենթարկվել ոստիկանության աշխատակիցների օրինական կարգադրություններին և չխոչընդոտել նրանց ծառայողական պարտականությունների կատարմանը։ Ոստիկանության կողմից օրենքի ցանկացած խախտում կարժանանա համապատասխան արձագանքի», - ասվում է Վրաստանի Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր Վրաստանում տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ և ընդդիմությունը բողոքի ցույց է կազմակերպել երկրի մայրաքաղաքում։

Հիշեցնենք, որ այսօր Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են։ Գրանցվել է Թբիլիսիի քաղաքապետի 9 թեկնածու, ընտրողների թիվը՝ 1 043 482։ Ընդդիմությունը մտավախություն է հայտնել, որ «Վրացական երազանքը» կեղծելու է ընտրություները։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին