Արտաքին 1 տարի առաջ - 10:19 04-10-2025

Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են

Վրաստանում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Ընտրությունների քվեարկության համար բոլոր ընտրատեղամասերը բացվել են ժամը 08: 00-ին, քվեարկությունը սկսվել է առանց խոչընդոտների, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԿԸՀ մամուլի խոսնակը։

Հանրապետության տարածքում բացվել է 3,061 ընտրատեղամաս։ Դրանցից 2,284-ում քվեարկությունն ընթանում է էլեկտրոնային ձևաչափով, իսկ 777-ում՝ ավանդական համակարգով։

Գրանցված ընտրողների ընդհանուր թիվը 3 513 818 է: Ընտրություններն անցկացվում են 64 մունիցիպալիտետներում, ներառյալ հինգ ինքնակառավարվող քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութայիսում, Բաթումում, Փոթիում և Ռուսթավիում: Ընդհանուր առմամբ կընտրվեն տեղական խորհուրդների 2,058 անդամներ։

Ընտրություններին մասնակցում է 12 կուսակցություն։

Բիձինա Իվանիշվիլին քվեարկել Է Թբիլիսիում: Նա ընտրատեղամաս է եկել ընտանիքի հետ։ «Այսօր ևս մեկ կարևոր օր է Վրաստանի նորագույն պատմության համար»,-ասել է նա։

26 քաղաքներում և մունիցիպալիտետներում քաղաքապետի թեկնածու է առաջադրել միայն «Վրացական երազանքը»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին