Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:30 02-10-2025

Չեք շնորհավորել ինձ ու Ալիևին. Ալբանիայի վարչապետը ծաղրում է Թրամփին

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Դանիայում անցկացվող Եվրոպական քաղաքական ակումբի գագաթնաժողովի ընթացքում Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման բացեիբաց ծաղրեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները։
Վերջինս մի քանի անգամ շփոթել է Հայաստանը Ալբանիայի հետ՝ պնդելով, թե լուծել է Ադրբեջանի և Ալբանիայի միջև դարավոր հակամարտությունը։

Այս շփոթությունն ու ամերիկացի առաջնորդի անսպասելի հայտարարությունը արձագանք են առաջացրել Ռամայի կողմից, որը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ չի հապաղել հեգնանքով հիշատակել ԱՄՆ նախագահի դերը այս գործընթացում։

«Դուք պետք է շնորհավորեք ինձ և Իլհամ Ալիևին։ Թրամփը լուծել է Ալբանիայի և Ադրբեջանի միջև խնդիրը», – կատակով ասել է Ռաման՝ ընդգծելով, թե որքան տարօրինակ կերպով է ամերիկացի առաջնորդը փորձել միջնորդել և ավարտված հայտարարել մի հակամարտություն, որը փաստացի որևէ առնչություն չունի Ալբանիայի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին