Եթե չեք ծրագրում նոր ագրեսիա, ինչո՞ւ եք նյարդայնանում ՀՀ-ում սպասվող միջազգային ներկայությունից. Մարուքյանը՝ Ալիեւին
Ադրբեջանական լրատվամիջոցները լի են «փորձագիտական» քննարկումներով՝ ընդդեմ ԵՄ-ի և ԵԱՀԿ դիտորդների Հայաստան ժամանելուն։
Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ արտակարգ լիազորություններով դեսպան, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Ապա նա դիմում է Ադրբեջանի նախագահին՝ նշելով. «Եթե դուք չեք օկուպացրել հայկական հողերը և չեք ծրագրում նոր ագրեսիա, ապա ինչո՞ւ եք այդքան նյարդայնանում Հայաստանում սպասվող միջազգային ներկայությունից»: