Մամուլ 1 տարի առաջ - 08:13 01-10-2025

ՔՊ-ում կասկածները խորանում են.ինչ են իրականում ստորագրել Վաշինգտոնում․ Հրապարակ

«Զանգեզուրի միջանցքի», Հայաստանը կապիտուլացնելու մասին Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները խժդժություններ են մտցրել նաեւ իշխող թիմում։

ՔՊ վերնախավը դժգոհել է՝ նման հայտարարություններից հետո ինչպե՞ս մարդկանց ասեն, որ խաղաղություն են հաստատել, եկեք՝ մեզ ընտրեք: Ինչպե՞ս հավատացնեն, որ վաշինգտոնյան համաձայնագրով խաղաղություն են բերել։

Նրանց հանգստացրել են, թե Ալիեւն իր ներքին լսարանի համար է այդ հայտարարություններն անում: Սակայն այդ հավաստիացումներից հետո էլ ՔՊ-ում խոսակցությունները չեն դադարել։

Շարքերը տարբեր վարկածներ են քննարկում: Ոմանք կասկածում են, որ իրականում այլ փաստաթուղթ է կնքվել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, պարզապես Ալիեւը թույլ է տվել, որ Փաշինյանը դա ներկայացնի իբրեւ խաղաղության համաձայնագիր եւ դրանով գնա ընտրության, քանի որ երեւի Նիկոլից շատ է ուզում, որ ՔՊ-ն վերարտադրվի, որ դրանից հետո իր բոլոր ծրագրերը կամաց-կամաց իրականություն դառնան: Իսկ թե ինչու է այդ դեպքում նման հայտարարություններով փչացնում Փաշինյանի ռեյտինգը, ՔՊ-ում դրա բացատրությունն էլ են գտել` շանտաժ է անում, որ հետո ավելին ստանա։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը