Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 11:37 30-09-2025

102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարց ՀՀ-ի և ՌԴ-ի օրակարգում չկա. Կոպիրկին

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարց Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների օրակարգում չկա։ Այս մասին ՌԴ դեսպանը նշել է «Սյունյաց Երկիր» թերթին տված հարցազրույցում։

«102-րդ ռազմաբազայի դուրսբերումը երկկողմ հարաբերությունների օրակարգում չէ։ Հայկական կողմը դրա մասին հստակ հայտարարել է բոլոր մակարդակներում։ Ռուսական ռազմական ներկայությունը մնում է Հայաստանի անվտանգության համակարգի կենսական հենասյուն և տարածաշրջանային կայունության էական գործոն։ Միևնույն ժամանակ, մեր զինվորականները որևէ սպառնալիք չեն ներկայացնում տարածաշրջանում որևէ մեկի համար»,- ընդգծել է դեսպանը։

Նա հիշեցրել է, որ «Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության մասին» համաձայնագիրը սկզբնապես ստորագրվել է Մոսկվայում 1995 թվականի մարտի 16-ին՝ 25 տարով՝ յուրաքանչյուր հինգ տարին մեկ ավտոմատ երկարաձգմամբ։

«Ավելի ուշ՝ 2010 թվականին, մեր երկրները Երևանում ստորագրեցին փաստաթղթին կից լրացուցիչ արձանագրություն, որով Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայումը Հայաստանում երկարաձգվեց մինչև 2044 թվականը՝ յուրաքանչյուր հինգ տարին մեկ երկարաձգման հնարավորությամբ»,-հավելել է Կոպիրկինը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին