Արտաքին Խոսք 9 ամիս առաջ - 19:42 29-09-2025

Պատժամիջոցների ազդեցությունը մեծ չի լինի․ Իրանը սովորել է գոյատևել

Մերի Հակոբյան

Լրագրող

Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ Իրանի դեմ լայնածավալ պատժամիջոցների վերականգնումը չպետք է դառնա դիվանագիտության ավարտը Իսլամական Հանրապետության հետ:

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը շեշտեց՝ այդ բանակցությունները չեն կարող համարվել վճռորոշ գործոն՝ Իրանի շուրջ իրավիճակի զարգացման հարցում։

«Ես կարծում եմ, որ ԵՄ–Իրան բանակցությունները ամենևին վճռորոշ լուծումների շարքում չեն։ Ավելի շատ ամեն ինչ պայմանավորված է Մերձավոր Արևելքի ներսում ձևավորվող իրավիճակով և ուժերի բալանսով»,- ասաց նա։

Բադալյանի խոսքով՝ եթե էլի լինեն լարվածություններ կամ անգամ ռազմական գործողությունների վտանգ, դրանք կբխեն առաջին հերթին տարածաշրջանի դերակատարների միջև հարաբերություններից։ «Առանցքայինը ԵՄ-ի հետ բանակցությունները չեն, այլ հենց տարածաշրջանի ներսում առկա տրամադրությունները՝ իսլամական երկրների և Իսրայելի փոխադարձ վերաբերմունքը»,- կարծում է նա։

Քաղաքական մեկնաբանն անդրադարձավ նաև պատժամիջոցների ազդեցությանը՝ հիշեցնելով, որ Իրանն արդեն ավելի քան 40 տարի ապրում է սահմանափակումների ներքո․ «Այդուհանդերձ, Իրանը երբեք չի կորցրել իր աշխարհաքաղաքական կենսունակությունը և այսօր էլ բավականին հավակնոտ դերակատար է միջազգային հարաբերություններում։ Այո՛, պատժամիջոցները դժվարին և բարդ իրավիճակ են ստեղծում, բայց Իրանը սովորել է գոյատևել այդ պայմաններում»։

Բադալյանի դիտարկմամբ՝ աշխարհում այսօր ձևավորվում են նոր քաղաքական բլոկներ, որոնցում Իրանը փորձում է ավելի ակտիվ դեր ստանձնել։ «Ավելի կարևոր է դիտարկել Իրանի ներգրավվածությունը, օրինակ, Շանհայի համագործակցության կազմակերպության նման ձևաչափերում, քան սպասել, թե ինչ արդյունք կտան ԵՄ-ի հետ բանակցությունները»,- նա

Ինչ վերաբերում է դիվանագիտական հարաբերությունների սրացման հավանականությանը, մասնավորապես՝ դեսպանների հետկանչի տարբերակին եվրոպական երկրներից, Բադալյանը դա քիչ հավանական է համարում։ «Այդպիսի որոշում կարող է լինել, բայց դա խորքային ազդեցություն չի ունենա։ Իրանի դերը շարունակում է ձևավորվել ավելի լայն՝ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում»,- եզրափակեց նա։
Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից