Արտաքին 1 տարի առաջ - 14:56 29-09-2025

Դոդոնը կոչ է արել բողոքի ցույցի դուրս գալ Մոլդովայի խորհրդարանի շենքի մոտ

Մոլդովայում ընտրություններից առաջ կազմված «Սոցիալիստների, կոմունիստների և Մոլդովայի ապագան» դաշինքը կոչ է արել բոլոր ընդդիմադիր կուսակցություններին բողոքի ակցիայի դուրս գալ խորհրդարանի շենքի մոտ։ Այդ մասին կոչով հանդես է եկել Մոլդովայի նախկին նախագահ և ռուսամետ ուժերի առաջնորդ Իգոր Դոդոնը: Հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

«Ես շնորհակալություն եմ հայտնում քաղաքացիներին իրենց ակտիվ մասնակցության համար և դաշինքի գծով իմ գործընկերներին՝ ներգրավվածության համար։ Մենք տեսնում ենք, որ իշխող կուսակցությունը խուճապի մեջ է, հատկապես սփյուռքի արդյունքներից հետո, որտեղ նրանք ավելի մեծ թվով ձայների հույս ունեին։ Մենք գրանցել ենք մի շարք խախտումներ։Մեզ համար ակնհայտ է, որ իշխող կուսակցությունը պարտվել է ընտրություններում։ Ընդդիմությունը հաղթել է, և մենք պետք է միասին պաշտպանենք այս հաղթանակը։ Ես կոչ եմ անում բոլոր ընդդիմադիր կուսակցություններին երկուշաբթի օրը կեսօրին ցույցի դուրս գալ խորհրդարանի շենքի մոտ։ Առանց կուսակցական դրոշների և ատրիբուտների մենք պետք է միավորվենք մեր ընտրություններում հաղթանակը պաշտպանելու համար։ Սա կլինի խաղաղ, ոչ բռնի բողոք», - ասել է Դոդոնը։

Ռուսամետ դաշինքի կազմի մեջ մտնում են Սոցիալիստների կուսակցությունը, «Մոլդովայի ապագան» կուսակցությունը և Կոմունիստների ​​կուսակցությունը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին