Oragir.News-ը շրջել է Ալավերդու փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ 44-օրյա պատերազմից 5 տարի անց զոհերի անուն-ազգանունները դեռ չեն հրապարակվել»։
Հարցվածների մեծամասնությունը հարցին դժվարանում է պատասխանել:
«Երևի էլի կան զոհերի անուններ,որ չեն ուզում հրապարակեն»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ցավոտ հարց է, իր որդին էլ 44-օրյա պատերազմի մասնակից է և հարցին պատասխանել չի կարող:
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ոչ մի երկրում պատերազմում զոհվածների անունները չեն հրապարակվում:
Մանրամասները՝ տեսանյութում։