Ներքին 11 ամիս առաջ - 17:02 23-09-2025

Հայտնի է Կենտրոնում հոսանքի անջատման պատճառը․ պատասխանատուն ազատվել է աշխատանքից

Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բաժանորդներին տեղեկացնում է, որ սեպտեմբերի 19-ին՝ երեկոյան 19:00-ին, Մյասնիկյան 35/6 կՎ ենթակայանը ամբողջությամբ հոսանքազրկվել է՝ հոսանքատար սարքավորումներում անձրևաջրերի ներթափանցման հետևանքով, ինչը հանգեցրել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի զգալի մասի հոսանքազրկման:

«Անձրևաջրերի ներթափանցման պատճառ են հանդիսացել շուրջ մեկուկես ամիս առաջ մեկնարկած և դեռևս ավարտին չհասցված ենթակայանի տանիքի վերանորոգման աշխատանքները, որ իրականացվում էին կապալառու ընկերություններից մեկի կողմից:

Վերը նշված աշխատանքների ժամկետների ձգձգման մասին ՀԷՑ ՓԲԸ Խումբ ենթակայանների սպասարկման խմբի ղեկավարը մի քանի անգամ զգուշացրել է ՀԷՑ ՓԲԸ Բարձրավոլտ ցանցերի սպասարկման ծառայության պետ Թ.Վ.-ին, որ ցուցաբերելով անգործություն՝ ոչ միայն միջոցներ չի ձեռնարկել իրավիճակը շտկելու ուղղությամբ, այլ նաև պատշաճ չի տեղեկացրել անմիջական ղեկավարությանն ու պատասխանատու ստորաբաժանումներին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թ.Վ.-ի կողմից ցուցաբերած անգործության և իր լիազորությունների շրջանակներում իրականացված աշխատանքների թերի կազմակերպման հետևանքով ՀԷՑ ՓԲ Ընկերությունը պատշաճ չի իրականացնել կոնկրետ տարածքում և կոնկրետ ժամերին անխափան էլեկտրաէներգիա մատակարարելու իր գործառույթը, որն էլ հանգեցրել է խոշոր վթարային իրավիճակի և պատճառել անհարմարություն շուրջ 20,000 բաժանորդների համար, ՀԷՑ ՓԲԸ Բարձրավոլտ ցանցերի սպասարկման ծառայության պետ՝ Թ.Վ.-ն ազատվել է աշխատանքից:

Ինչպես նաև պաշտոնական գրություն է հասցեագրվել Կապալառու ընկերությանը՝ ստանձնած պայմանգրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով պատճառված գույքային վնասի, ինչպես նաև հոսանքազրկման ժամանակահատվածում թերմատակարարված էլեկտրաէներգիայի հետ կապված ծախսերի համար:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ սույն նախապահանջը ստանալուց հետո սեղմ ժամկետներում Կապալառու ընկերությունը պարտավորվում է վերականգնել «ՀԷՑ» ՓԲ Ընկերությանը պատճառված վնասը՝ ենթակայանը բերելով պատշաճ շահագործման վիճակի:

Վթարային իրավիճակի հետագա զարգացումը կանխվել է կենտրոնական կարգավարական ծառայության, ՀԷՑ ՓԲԸ խումբ ենթակայանների աշխատակիցների և «ՀԷՑ» ՓԲԸ-ի տեխնիկական տնօրինության անմիջական միջամտությամբ:

Անջատումը տևել է ընդհանուր 1 ժամ 45 րոպե, որից հետո էլեկտրամատակարարումը վերականգնվել է բոլոր հասցեներում»,- ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձել էր Կենտրոնում հոսանքազրկմանը՝ նշելով, որ դրա հետ կապված՝ ՀԷՑ-ում ազատումներ են սպասվում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ