Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 10 ամիս առաջ - 12:00 21-09-2025

Գեներալ-մայոր կոչմանը արժանիներն արդեն Եռաբլուրում են․ հարցում

Հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները՝ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել. ՀՀ ԶՈՒ ԳՇ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Գարիկ Մովսեսյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ ավիացիայի պետ-վարչության պետ, գնդապետ Հովհաննես Վարդանյանին, Տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար, գնդապետ Սամվել Մինասյանին։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Մի շարք զինվորականների գեներալ-մայորի կոչում է շնորհվել։ Ի՞նչ եք կարծում, նրանք արժանի՞ են դրան»։

Հարցվածների մեծ մասը բացասական պատասխան տվեց, որոշներն էլ ա նշեց, որ ովքեր արժանի են պետք է պարգևատրվեն։

«Շնորհողները քա* են կերել»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ մեր օրերում անուշադրության է մատնված զինվորականությունը։ «Իհարկե ոչ։ Մեր օրերում հաստատ աբսուրդի է մատնված, զինվոր, զինվորականություն հասկացողությունը պլենդուսի մակարդակի ա իջել։ Ո՞վ ա տվել, ո՞վ ա նախագահը, ջուրը քաշեք թող էթա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝արժանիները Եռաբլուրում են։ «Բացարձակ, որովհետև նրանք ովքեր արժանի էին արդեն Եռաբլուրում են , իսկ սրանք արժանի չեն, ատում եմ իրենց միչև վերջ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:01 Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի
17:04 Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին
22:24 Պահեստազորի առաջիկա վարժական հավաքների ժամկետները հայտնի են
13:02 Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
16:35 Լիլիթը ձյունն էր մաքրում, որ ես անցնեմ. Նարե Գևորգյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Տաթև Ասատրյանի հետ ունեցած հարաբերությունների մասին
21:47 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզում գտնվող հրթիռային վառելիքի գործարանին
23:31 Քարի լճի հարակից տարածքի աղտոտման մասին ահազանգերը կփոխանցվեն իրավասուներին․ ՇՄՆ
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է
17:56 Ղազախստանից արտաքսվելուց հետո՝ Երևան. ինչպես է ռուս բլոգերը տեսախցիկի առջև ծաղրում հայաստանցիներին