Ներքին 1 տարի առաջ - 15:38 20-09-2025

Վահան Կոստանյանին շքանշան տալը ազգային արժեքների իմաստազրկման օրինակ է

Հայաստանի իշխանությունների կողմից ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանին «Հայրենիքի ծառայության» շքանշանով պարգևատրումը բուռն քննարկումների առիթ է դարձել։

Oragir.News-ի հետ զրույցում «Հայքվե» խորհրդի անդամ, պատմաբան Արեգ Սավգուլյանը նշեց, որ այս որոշումը հանրության մոտ հարցեր է առաջացրել, քանի որ Կոստանյանի կենսագրության մեջ որևէ նշանակալի քայլ չի արձանագրվել, որը կարելի է որակել որպես հայրենիքին մատուցած ծառայություն։

«Եթե դիտարկենք Վահան Կոստանյանի կենսագրությունը, ապա այն հիմնականում սկսվում է 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո։ Դրանից առաջ ոչինչ չի արել, և նույնիսկ անցած յոթ տարիների ընթացքում նա աչքի չի ընկել որևէ քայլով, որը կարելի էր գնահատել որպես հայրենիքի համար նշանակալի ծառայություն։ Իսկ նրա պաշտոնավարման տարիներին մենք կորցրեցինք Արցախը և ազատագրված տարածքները։ Հետաքրքիր զուգադիպությամբ՝ պարգևը շնորհվել է սեպտեմբերի 19-ին, այն օրը, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, ինչի հետևանքով արցախահայությունը ստիպված եղավ լքել իր հայրենիքը»,- նշեց Սավգուլյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունների քաղաքականությունը ոչ թե ընդգծում է ազգային արժեքներն, այլ հակառակը՝ «իմաստազրկում» է։

«Նման պարագաներում պետք է հստակ նշվի, թե ինչ ծառայության համար է տրվում շքանշանը։ Եթե կա իրական պատճառ, ապա հանրությունը պետք է տեղեկանա։ Բայց այս դեպքում նման բան չկա։ Պարգևատրում են յուրայիններին, ովքեր իրականում ոչ թե ծառայում են հայրենիքին, այլ անհասկանալի է՝ ում»,- ընդգծեց պատմաբանը։

Արեգ Սավգուլյանը հիշեցրեց նաև նախորդ պարգևատրվածների օրինակները․

«Լևոն Արոնյանը աշխարհահռչակ շախմատիստ է, որի շնորհիվ հայկական եռագույնը բազմիցս բարձրացվել է տարբեր երկրներում։ Արմեն Հովհաննիսյանը պարտադիր զինծառայության ընթացքում իր կյանքի գնով կասեցրել է հակառակորդի հարձակումը։ Այսպիսի դեպքերում ոչ ոք չի հարցնում՝ ինչո՞ւ է մարդը պարգևատրվել։ Իսկ Կոստանյանի պարագայում հասարակության մոտ դժգոհություն և հարցեր են առաջանում»։

Պատմաբանի խոսքով՝ այս պարգևատրումը պետք է դիտարկել իշխանությունների կողմից ազգային արժեքների «տոտալ իմաստազրկման ծրագրի» շրջանակում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
21:54 Գյումրիի ՔՊ-ականները չեն կողմնորոշվել՝ մասնակցե՞լ «Գյումրու օրվան», թե՞ ոչ
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ